Անցած շաբաթ Նյու Յորքում կայացավ ՔՈԱՖ-ի 15-րդ ամենամյա ամառային դրամահավաք-երեկոն, որը մեկ վայրում համախմբեց մեր ընկերներին, գործընկերներին ու աջակիցներին։ Քաղաքի չքնաղ տեսարանի, ջազի հնչյունների և կոկտեյլների ուղեկցությամբ մենք միավորվեցինք մեկ կարևոր առաքելության շուրջ՝ ընդլայնել երաժշտական կրթության հնարավորությունները Հայաստանի գյուղաբնակ երեխաների համար։

Ամեն տարի այս իրադարձությունը հնարավորություն է տալիս մեր համայնքին համախմբվելու փոփակերպող նախաձեռնությունների շուրջ․ 2024-ին մենք համատեղեցինք մեր ջանքերը՝ նպաստելու տեխնոլոգիական (այդ թվում՝ ԱԲ) կրթության ապահովմանը ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողների համար (հավաքագրելով շուրջ 70,000 ԱՄՆ դոլար), իսկ այս տարի մեր ուշադրության կենտրոնում երաժշտական ծրագրերն են գյուղաբնակ երեխաների համար։

Ձեր աջակցության շնորհիվ այս տարի հավաքագրվեց 90,000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երաժշտական-կրթական ծրագրերին։ Արդյունքում Լոռու ավելի քան 30 համայնքի հարյուրավոր երեխաներ անվճար հասանելիություն կունենան երաժշտական գործիքների, ձայնային ձևավորման, պրոդյուսինգի և թեմատիկ այլ ծրագրերի։

Շնորհակալ ենք, որ հավատում եք երաժշտության ուժին և ավելի լուսավոր ապագա ստեղծում Հայաստանի մանուկների համար։