Միասնականությունը պանդեմիայի օրերին

Աշխարհը շարունակում է պայքարել COVID-19-ի դեմ, և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն էլ՝ աշխատել գյուղերում։ Մեր շահառու համայնքները ռիսկային են, տնտեսությունը խոցելի է, ընտանիքները ֆինանսապես անկայուն են, իսկ վարակն էլ կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել գյուղացիների համար։