Արարատը, Արաքսը և գինին․ Գետաշենում ենք

Ճերմակ արագիլները Արմավիրի մարզի Գետաշենի ու մոտակա ջրարբի գյուղերի ամենամյա բնակիչն են վաղ գարունից մինչև խոր աշուն։ Գյուղացիների ու զբոսաշրջիկների ամենասպասված հյուրերն են․ նրանց դիտելու ու երամների թռիչքով հիանալու համար անցորդները մի պահ դադար են առնում։