14 տարի Մյասնիկյանում՝ գյուղի ու գյուղացու հետ
Ընդամենը մեկ տասնամյակ առաջ Մյասնիկյան գյուղի դպրոցը սանհանգույց չուներ։ Կարիքի դեպքում երեխաները պետք է դուրս գային շենքից ու գնային դեպի փոքրիկ «թաքստոց» հիշեցնող շինությունը, որ հենց այդ նպատակով էր կառուցվել։