Տնից տուն՝ մի նոր պատմություն Արցախից

ՔՈԱՖ-ի շահառու գյուղերը նոր բնակիչներ ունեն՝ բնակիչներ, որ էլի հայրենիքում են, սեփական հողի վրա, բայց երազում են իրենց տուն վերադառնալ։ Արցախից են եկել։ Արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախը լքել են, բայց այն իրենց չի լքել։