Հայաստանի առաջին ՍՄԱՐԹ գյուղը՝ Դեբետ

Բարդ տարվանից հետո լավ նորություններն է՛լ ավելի լավն են թվում։ Իսկ մենք լավ լուր ունենք․ Լոռու մարզի կանաչ սրտում ծվարած գողտրիկ գյուղերից մեկը՝ ՔՈԱՖ-ին շատ հարազատ դարձած Դեբետը, շուտով կդառնա Հայաստանի առաջին ՍՄԱՐԹ (խելացի) գյուղը։