Դեբետ՝ դբա լավը, դբա ՍՄԱՐԹ-ը
Արդեն մի տարի է, ինչ Լոռու մարզի Դեբետ գյուղը «դբա լավից» անցում է կատարել «դբա ՍՄԱՐԹ-ը»: Կանաչի մեջ ոտից գլուխ թաղված գյուղն ունի ժամանակակից համայնքապետարանի շենք, փողոցային լուսավորություն, ավտոբուսի կանգառ, գրադարան, իսկ շուտով` նաև գեղեցկության սրահ, բուլանժերի, ժամանակակից դպրոց, մանկապարտեզ և այլ բիզնեսներ ու ենթակառուցվածքներ: