Էրիկ և Իրինա Մխիթարյաններ՝ անբաժան ընկերները

Այս երկուսին դժվար է առանձին ոչ միայն պատկերացնել, այլև հանդիպել։ Նրանք միայն դպրոցում են տարբեր դասարաններում սովորում, հետո օրվա մնացած մասը միասին են։ Միասին դաս են անում, ինքնագնաց (սամակատ) կամ անվաչմուշկ քշում ու շան նորածին ձագերի հետ խաղում։ Նրանք երկուսնն էլ «զինաթափող» ժպիտ ունեն ու նկարելու համար նրանց հատուկ առիթ պետք չէ։