ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՔՍԵՍ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու փորձառու և եռանդուն անգլերենի մասնագետ ես, ով ունի նորարարական մոտեցում ոչ ֆորմալ կրթության մասով և առաջնորդելու հմտություն, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) անգլերենի ծրագրերի ղեկավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ (60%)

  • Ստեղծել անգլերենի ծրագրի ոչ ֆորմալ կրթության բովանդակությունը և աջակցել ուսուցիչներին ուսումնական նյութերի, դասապլանների և համայնքային ծրագրերի մշակման հարցում։
  • Գիտելիք-հմտություն-դիրքորոշում մոտեցումը դարձնել ուսումնական պլանի անբաժանելի մաս։
  • Պարբերաբար անցկացնել հանդիպումներ արտադպրոցական խմբակների  ուսուցիչների և ծրագրում ընդգրկված  աշխատակազմի հետ՝ քննարկելու և վերլուծելու ծրագրի հաջողություններն ու մարտահրավերները։
  • Իրականացնել կարիքների գնահատում, կազմակերպել և անցկացնել ուսուցիչների շարունակական մասնագիտական ​​վերապատրաստումներ։
  • Ուսումնական ծրագրում ներառել ամերիկյան և հայկական մշակույթին հատուկ կրթական միջոցառումները։
  • Ծրագրի արդյունքների մշտադիտարկման և գնահատման համար մշակել կրթական մեխանիզմներ և գործիքներ։
  • Ստեղծել և պահպանել մասնագիտական ​​և կայուն հարաբերություններ Աքսեսի ուսուցիչների, ծրագրի գործընկերների, շահագրգիռ կողմերի և այլ շահառուների հետ։ 

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՔՍԵՍ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ (40%)

  • Այցելել մարզեր և անցկացնել դասալսումներ՝ մշտադիտարկման և գնահատման նպատակով։
  • Տրամադրել կառուցողական հետադարձ կապ Աքսեսի ուսուցիչներին և ապահովել ծրագրի սահուն իրականացումը։ 
  • Ղեկավարել և վերահսկել ուսանողների ծրագրում ընդգրկվելու  գործընթացը։
  • Խորհրդակցել Աքսեսի ուսուցիչների հետ՝ ծրագրի ընդհանուր բարելավմանն ուղղված առաջարկությունների շուրջ։   
  • Ծրագրի սկզբում, ընթացքում և ավարտին աջակցել ուսուցիչներին՝ աշակերտների առաջադիմության գնահատումը  կազմակերպելու գործընթացում։ 
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ կազմակերպելու անհրաժեշտ կրթական նյութերի ձեռքբերումը, ինչպես նաև ծրագրի լոգիստիկան։ 

ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով անգլերենի Աքսես ծրագրի ղեկավարի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրերի թիմին և կաշխատես գյուղական ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք, որ․․․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • ՀՀ կրթական համակարգին։
  • Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերին, ունենաս բարձրագույն կրթություն կրթության ոլորտում և ավելի քան 3 տարվա աշխատանքային փորձ:
  • CEFR գնահատման չափանիշներին:
  • Հայերենի բանավոր և գրավոր խոսքին:
  • Անգլերենին (C2 մակարդակ՝ հիմնված CEFR գնահատման չափանիշների վրա)։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Կառավարել  ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, քանի որ ունես ավելի քան 3 տարվա համակարգման, ղեկավարման, ուսուցիչների վերապատրաստման աշխատանքային փորձ։
  • Դասավանդել և վարել դասընթացներ ոչ ֆորմալ կրթական հարթակում։
  • Կազմել դասապլաններ և մշակել լրացուցիչ նյութեր։
  • Ղեկավարել և առաջնորդել թիմին։
  • Կազմակերպել, աշխատանքների առաջնահերթություններ սահմանել և միաժամանակ կատարել բազմաբնույթ առաջադրանքներ։
  • Համագործակցել ծրագրային թիմի և ծրագրի շահագրգիռ կողմերի հետ։
  • Արդյունավետ հաղորդակցվել՝ թե՛ բանավոր և թե՛ գրավոր։
  • Իրականացնել ծրագրի մշտադիտարկում  և գնահատում։
  • Աշխատել տվյալների հետ, ինչպես նաև վերլուծել դրանք։
  • Արդյունավետ աշխատել սուղ ժամկետներում և լարված պայմաններում։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Թիմի կարեկից անդամ։
  • Նախաձեռնող և պայքարող։
  • Ստեղծագործ և նորարարական։
  • Վերլուծական և քննական մտքով։
  • Պատասխանատու և վստահելի։
  • Մեդիագրագետ։
  • Շարունակական կրթության գաղափարի կրող։
  • Ճանապարհորդելու պատրաստ։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 66 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • Հավելյալ վճարովի ազատ ժամեր
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2023թ․-ի՝ սեպտեմբերի 17-ի օրվա ավարտն է։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

Քաղցրություն՝ աշխարհի ամենատաքուկ վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]