Երիտասարդ ուսուցչուհին և նրա ճանապարհը

Սեպտեմբերի 27, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան

2 րոպե կարդալու համար

Քրիստինե Սերոբյանն Արագածավան համայնքի դպրոցներից մեկի անգլերենի ուսուցիչն է։ Նա նաև անգլերեն է դասավանդել ԱՄՆ դեսպանատան և ՔՈԱՖ-ի համատեղ Access միկրոկրթաթոշակային ծրագրի շրջանակներում։

«Նաև գյուղատնտեսական ֆերմայում էի աշխատում, այգեգործությամբ զբաղվում»,- հիշում է Քրիստինեն։- «Դայակություն էի անում, ամառային ճամբարում անգլալեզու միջոցառումներ կազմակերպում»։

2017թ․ դեկտեմբերին Քրիստինեն Հայաստան վերադարձավ, ու ՔՈԱՖ-ի կողմից առաջարկ ստացավ Արագածավանում անգլերեն դասավանդել՝ Access ծրագրի շրջանակներում․ «Access-ն ինձ համար պարզապես աշխատանք չէ։ Այն ինձ ոգեշնչում է… ԱՄՆ դեսպանատան ու ՔՈԱՖ-ի շնորհիվ կարողացել եմ հմտություններս զարգացնել, ավելի լավ մասնագետ դառնալ։ Այդ կազմակերպություններն ինքնազարգացմանս էլ են մեծապես նպաստել։ Ես շատ ավելի ինքնավստահ եմ դարձել»։

2018թ․ հուլիսին Քրիստինեն Վրաստանի Քոբուլետի քաղաքում մեկ այլ սեմինարի մասնակցեց․ «Շատ էմոցիոնալ դասընթաց էր։ Քննարկում էինք, թե երիտասարդներն ինչպես կարող են ազդել Եվրոպայում առկա կոնֆլիկտների վրա, ինչ ձևով կարող են նպաստել այդ կոնֆլիկտների լուծմանը։ Շատ նոր գաղափարներ ծնվեցին այդ դասընթացի ընթացքում»։

2019թ․ մայիսին էլ Քրիստինեն միացավ AISEC կազմակերպության կամավորական ծրագրին․ «Միչիգանի նահանգի Tannadoonnah ճամբարում էի աշխատում, երեխաների համար կրթական ու մշակութային ծրագրեր էի իրականացնում»։

Քրիստինեն իր աշակերտների հետ հաճախ է զրուցում իր դասընթացների ու կամավորական ծրագրերի մասին։ «Կուզենայի նրանց համար օրինակ ծառայել, որ իրենք էլ դիմեն զանազան ծրագրերի ու նոր գիտելիք ձեռք բերեն»։

Երիտասարդ ուսուցչուհին մեկ այլ նախասիրություն էլ ունի․ կարդալ շատ է սիրում․
«Ռիտա Գոլդեն Գելմանի ստեղծագործություններն եմ նախընտրում։ Օրինակ, Tales of a Female Nomad գործը, որտեղ գլխավոր հերոսուհին ասում է․ «Ես չեմ փախչում։ Ես վազում եմ դեպի արկածներ, դեպի բացահայտումներ, դեպի բազմազանություն․․․» Ես էլ կարծում, որ պետք է հաճախ ռիսկի գնալ, ես էլ եմ սիրում նոր բաներ փորձել, նոր գիտելիք ստանալ ու հասնել նպատակներիս»։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր