Նորարարությունը՝ որպես զարգացման շարժիչ ուժ

Ապրիլի 17, 2019

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի

2 րոպե կարդալու համար

Համալրվեց ՔՈԱՖ-ի հոգաբարձուների խորհուրդը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացրեց ռազմավարական մշակումների իր առաջին գագաթնաժողովը։  Ապրիլի 4-6-ը կայացած գագաթնաժողովին մասնակցում էին ՔՈԱՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամները, հիմնադրամի ղեկավար կազմը, զարգացման և նոր սերնդի տեխնոլոգիաների փորձագետներ Թաիլանդից, ԱՄՆ-ից, Մալթայից, Վենեսուելայից։

«Նորարարության միջոցով զարգացնել գյուղական համայնքները՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնություններով երեխաներին ու չափահասներին անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելով»․ սա ՔՈԱՖ-ի լրամշակված ու վերաձևակերպված առաքելությունն է։

ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենն առանձնացրեց գործունեության երկու հիմնական սկզբունք՝ նորարարություն և արագություն։ «Մեր տեսլականի հիմքում նորարարությունն է՝ որպես խնդիրների լուծման կենսական, արդի մոտեցում, իսկ իրավիճակին արագ արձագանքը մերօրյա անհավանական տեմպով զարգացող աշխարհում դառնում է անհրաժեշտություն»։

Գագաթնաժողովի մասնակիցները համակարծիք էին, որ ՔՈԱՖ-ի ավանդական մոտեցումը՝ հանդիպելու գյուղացիներին, նրանց հետ քննարկելու իրենց կարիքներն ու հնարավորությունները, արդյունավետ են։ Հայաստանի տնտեսության զարգացման համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի գործնականում մասնակցի տնտեսության կառուցմանն ու աճին։

Այս համատեքստում ՔՈԱՖ-ի դերը պետք է լինի համայնքի բնակիչներին զինել նոր գիտելիքով ու հմտություններով։ Անցյալ տարի բացված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ստանձնել է այդ գործը։ ՔՈԱՖ-ի գագաթնաժողովը հարթակ էր՝ վերամշակելու ՔՈԱՖ-ի տեսլականն ու առաքելությունը, ինչպես նաև գյուղական համայնքների զարգացման ու առաջընթացի հավակնոտ ձգտումեր, գործողություններ նախանշելու։ Հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2020 թ․ գարնանը։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը նաև հայտարարեց  հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին։ ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենը, բժիշկ Ալիս Սարայդարյանը և ձեռներեց Բագրատ  Բալաբանյանն այսուհետ Հայաստանի իրենց գործընկերների հետ միասին մասնակցելու են Հիմնադրամի ռազմավարական որոշումների և քաղաքականության մշակման գործին։

Բագրատ  Բալաբանյանը GIS-ի (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) փորձագետ է, տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդատու, «KARDÉS» (Քարտեզ) ՍՊԸ-ի և հեռախոսային հավելվածի հիմնադիր։ Նրա վերջին նախագծերն առնչվում են կրթական համակարգին ինչպես Արաբական Միացյալ էմիրություններում, այնպես էլ Հայաստանում՝ զարգացնելու համար կրթական ոլորտը և մշակելու որոշակի ծառայություններ գյուղական համայնքների առաջընթացի համար։ Պարոն Բալաբանյանը նաև դասախոսում է Նյու Յորքի և Սորբոնի համալսարանների Աբու Դաբիի մասնաճյուղերում և ԱՄԷ-ի համալսարանում։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Ռիչարդ Բեզջյանը («Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ): Խորհրդի կազմում են նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և «Դյուֆրի» ԲԲԸ Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի տարածաշրջանի կոմերցիոն տնօրեն Օվսաննա Եղոյանը։

 

* * *

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF)  նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնությունՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում ու համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել է 2018 թ. մայիսին՝ ծառայելու մարզի շուրջ 150 հազար բնակիչներին։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր