Ասատուր Սարկիսյան՝ ռուբիկ-կուբիկի մեծ երկրպագուն

Հուլիսի 1, 2022

 

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Եթե Թումանյան քաղաքից 17-ամյա Ասատուրին խնդրեք նկարագրել իր կյանքը երկու բառով, նրա դեպքում դա կլինի երեքը՝ ռուբիկ-կուբիկ, կինո ու վիդեոմոնտաժ։

Բայց սրանով չեն սահմանափակվում նրա հետաքրքրությունները։ Այս ընթացքում նա հաջողացրել է ՍՄԱՐԹ-ի 6 ծրագիր (ծրագրավորում, անգլերեն, կատարողական արվեստ, ֆինանսներ, թվային նկարչություն և մեխանիկա) ավարտել։ Ափսոսում է միայն, որ այլևս չի հասցնի ձայնային ձևավորման ծրագրին էլ մասնակցել։

Ասատուրը FLEX ծրագրի (ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր) այս տարվա հաղթողներից է ու գալիք ուսումնական տարին անցկացնելու է ԱՄՆ-ում։ 

Ռուբիկ-կուբիկի նկատմամբ սերն ու հետաքրքրությունն սկսվել է 10 տարեկանից, երբ մայրիկը նրան նվիրեց առաջին ռուբիկ խորանարդը։ Այսօր նա հայտնի խորանարդների սեփական հավաքածու ունի։

«Ափսոսում եմ, որ Հայաստանում Speedcubing-ը այդքան էլ զարգացած չէ, իսկ իմ հավաքածուի համար ամեն մի նոր նմուշ ես ստիպված եմ լինում դրսից պատվիրել»,- ասում է նա։

 

 

Ասատուրը ռուբիկ-կուբիկի մեծ վարպետ է։ Որոշները անգամ փակ աչքերով է հավաքում։

 

Թումանյանի դպրոցում դասամիջոցներին շախմատի մինի մրցաշար են կազմակերպում։

 

Ասատուրը պատրաստվում է ընտանիքից հեռու ապրելուն ու փորձում է ինքնուրույն կազմակերպել իր կենցաղը։

 

Կինոն ու դրա ստեղծումը Ասատուրին այնքան է հետաքրքրել, որ նա սկսել է վիդեոմոնտաժ սովորել։

 

Չնայած Թումանյանը քաղաքի կարգավիճակ ունի, բայց ոչ ոք չի դադարել տնամերձում համով ելակ ու ազնվամորի աճեցնել։

 

Այս փուլում Ասատուրը ներգավված է մեխանիկայի ծրագրում։

 

Մինչև ԱՄՆ գնալն Ասատուրը, որպես բարմեն ու մատուցող, աշխատանքի է անցել Թումանյանի նորաբաց և սրճարանում։

 

Զբաղվածության պատճառով Ասատուրը չի կարողանում կանոնավոր մասնակցել ֆուտբոլի մարզումներին։