Կրիստինա Ավագյան՝ «քայլող ներկապնակ»
Դեկտեմբերի 27, 2022
Վառ գույնի մազեր, նույնքան վառ ու ճաշակով համադրված հագուկապ։ Կերպարն ամբողջացնում են արտասովոր ականջօղերն ու լայն ժպիտը։ Ծանոթացեք ՍՄԱՐԹ-ի նկարչության ծրագրավար Կրիստինա Ավագյանի հետ, ով, ասես, «քայլող ներկապնակ» լինի։
Կրիստինան ՍՄԱՐԹ-ում է հայտնվել Արմավիր-Լոռի «ուղիղ չվերթով»։ Մինչ այդ նա ՔՈԱՖ-ի կրթական ծրագրով նկարչություն էր դասավանդում Արմավիրի գյուղերում։
«Ես համոզված եմ, որ Հայաստանը ճանաչելու լավագույն ձևն ամեն մարզում ապրել ու աշխատելն է։ ՍՄԱՐԹ-ում աշխատելու հնարավորությունը լավ առիթ էր Լոռիում հաստատվել, ոգեշնչվել այստեղի բնությամբ, ստեղծագործել ու դասավանդել»,- ասում է նա։
Կրիստինան խոստովանում է, որ սիրուն բնությունը մի կողմ, բայց ՍՄԱՐԹ-ում մնալուն մեծապես նպաստել են նրա «ֆանտաստիկ ուսանողները»։

Կրիստինան երազում է մի օր հեծանիվով աշխատանքի գալու մասին։ Բայց քանի որ Վանաձորից Դեբետ հասնել այնքան էլ հեշտ չէ, ստիպված բավարարվում է ընդմիջման ժամերին ՍՄԱՐԹ-ի քայլուղով հեծանիվ քշելով։

Նոր բնակավայր, նոր հետաքրքրություն։ Կրիստինան շախմատ խաղալ է սովորում, բայց, ինչպես տեսնում եք, լուրջ ու մտածկոտ դեմք ընդունել դեռ չի ստացվում։

Առավոտները, երբ արևի լույսով ու ջերմությամբ է լցվում սենյակը, Կրիստինան սկսում է նկարել։

Ուկուլելեն Կրիստինայի «պարապ վախտի խաղալիքն» է, ու, ինչպես ինքն է ասում, շատ հարմար է ճամփորդելուց հետը ման տալ։

Երբեմն այնքան են տարվում նկարելով, որ չեն նկատում, թե ինչպես է դասն ավարտվում։

Կրիստինան ազատ օրերն ամբողջությամբ տրամադրում է նկարելուն։

Մի փոքր տեխնիկական ուղղորդում, և կտավը ավարտին կհասցվի։

Ստեղծագործական խառնաշփոթ։