Դավիթ Գալստյան` ալտերնատիվ ռոքից մինչև խոհարարություն

Հուլիսի 22, 2020

Հեղինակ՝ Քնար Բաբայան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Նա հմտորեն կտրտում է աղցանի բանջարեղենն ու այն մի կողմ դնում, հետո անցնում է դդմիկով կոտլետ պատրաստելուն: Ծաղկակաղամբով տապական վաղուց արդեն պատրաստ է:

Պրոֆեսիոնալ երաժիշտ, մանկավարժ, մի քիչ ծրագրավորող,  ձայնային ձևավորող, սիրողական մակարդակի խոհարար ու համակարգչային ‘’World of tanks’’ խաղերի մեծ երկրպագու՝ ծանոթացեք ՍՄԱՐԹ-ի երաժշտական գործիքների ու ձայնային ձեւավորման ծրագրավար Դավիթ Գալստյանի հետ:

Նվագել, ինչպես և խոհանոցում փորձարկումներ անել, նա սկսել է դպրոցական տարիքից:

2005թ. ի վեր Վանաձորի «Որդան կարմիր» ռոք խմբի բաս կիթառահարն է:

«Շատ եմ սիրում նվագել ու մանկավարժություն: ՍՄԱՐԹ-ում էդ երկուսը համատեղում եմ»,-ասում է Դավիթը:

 

Դավիթը նվագել սկսել է 14 տարեկանից: Ասում է` երաժշտական կրթություն չունի, ինքնուս է:

 

Դավիթը դդմիկով կոտլետ է պատրաստում: Չնայած նա մսակեր է, բայց ամռանը նախընտրում է բանջարեղեն ուտել:

 

Ընկերներից ով սոված է լինում, առանց վարանելու Դավիթին հյուր է գալիս: Նրանք արդեն գիտեն, որ Դավիթը միշտ համով մի բան կհյուրասիրի:

 

Դավիթն ամառային աղցան է պատրաստում: Նա վաղուց մենակ է ապրում ու ինքնուրույն է կազմակերպում իր կենցաղը: Վանաձորում նա այն հատուկենտ երիտասարդներց է, որ ծնողներից առանձին է ապրում:

 

Համավարակի պատճառով Դավիթն այս օրերին հիմնականում տանն է ստեղծագործում:

 

Նվագելուց բացի Դավիթը սիրում է նաև ձայնային ձեւավորմամբ զբաղվել:

 

Կիթառ, բաս կիթառ, ստեղնաշարային ու հարվածային գործիքներ՝ սրանք երաժշտական գործիքների ոչ լրիվ ցանկն է, որ Դավիթը տիրապետում է: Հերթում ուդն ու ֆլեյտան են:

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր