Ձորագյուղ՝ ձորերով շրջապատված գյուղը
Դեկտեմբերի 7, 2021
Անծայր դաշտեր, ամպերին հասնող լեռներ ու դաշտերի պռնկից կախված ձորեր, որոնց արանքը ճեղքելով՝ հոսում է Ձորագետը։
Կլոր տարի այս համայնապատկերն է բացվում Ձորագյուղի համարյա ամեն մի տան պատշգամբից:
Հեթա՜յ զադը (ա՜յ քեզ բան)-, թերեւս ամենաճիշտ արտահայտությունն է Լոռու բարբառով, որով կարելի է փոխանցել բնապատկերի ողջ գեղեցկությունը։
Տեսարանից առավել ձորագյուղցիները առանձնահատուկ հպարտությամբ են ցույց տալիս տեղական Grand Canyon-ը, Ցից քարը, «Քիր ու Ախպեր» ամրոցն ու «Բերդշեն» բնակատեղին (Ք.ա 2-3-րդ հազարամյակ)։

Կոլյայի համար տարբերություն չկա՝ փուչիկ փչել, թե գնդակ:

Տեսարան դեպի Ձորագյուղի Սուրբ Աստվածածին (1906թ.) եկեղեցի:

Տղամարդիկ պատրաստվում են դաշտ գնալ: Այս տարի CheeseUp ծրագրի շրջանակում տրամադրած սերմնացուի շնորհիվ ավելի շատ է աշնանացան արվել։

16-ամյա Մանվելը պատրաստվում է հոտը սար տանել: Հովվության մեծ փորձ ունի: Սկզբում պապիկին ու հայրիկին էր օգնում, իսկ հիմա մենակ է գլուխ հանում 400 գլուխ հոտից:

Տեխնիկան են նորոգում դաշտային աշխատանքների համար:

Աշնան վերջին բերքը:

Արգենիսա տատն առիթը բաց չի թողնում աշնան վերջին ջերմացնող արեւի տակ աշխատելու:

Սուրեն պապը գոհ է այս տարվա կարտոֆիլի բերքից: Ասում Է` երեք ընտանիքի կհերիքի:

70-ամյա Սուրեն պապը բացատրում է, որ հողը պետք է երկու անգամ փորել` գարնանը` ցանելուց առաջ, և աշնանը` բերքահավաքից հետո:

Ծանոթացեք, ձորագյուղցի ապագա կոնստրուկտոր Սիրակն է: Հիշեք նրա դեմքը, նրա մասին դեռ կլսեք:

Դիմանկար «առաջնագծից»: Ընկերներով գյուղի մուտքի մոտ խրամատ են փորել ու շունիկի հետ «դիրք» են պահում: