Էրիկ և Իրինա Մխիթարյաններ՝ անբաժան ընկերները 

Փետրվարի 9, 2022

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Այս երկուսին դժվար է առանձին ոչ միայն պատկերացնել, այլև հանդիպել։ Նրանք միայն դպրոցում են տարբեր դասարաններում սովորում, հետո օրվա մնացած մասը միասին են։ Միասին դաս են անում, ինքնագնաց (սամակատ) կամ անվաչմուշկ քշում ու շան նորածին ձագերի հետ խաղում։ Նրանք երկուսն էլ «զինաթափող» ժպիտ ունեն, ու նկարելու համար նրանց հատուկ առիթ պետք չէ։

Իրինան և Էրիկը քույր ու եղբայր են Արմավիրի մարզի Գետաշեն համայնքից։ Նրանք ՔՈԱՖ-ի նկարչության ծրագրի առաջին մասնակիցներից են։ 

«Չեմ էլ հիշում՝ ոնց իմացանք ու գրանցվեցինք ծրագրին, բայց ինձ շատ է դուր գալիս նկարել»,- խոստովանում է 9-ամյա աղջիկը։

Նկարչությամբ, սակայն, չեն սահմանափակվում Մխիթարյանների հետաքրքրությունները։ 10-ամյա Էրիկը, օրինակ, շատ է ուզում դաշնամուր նվագել սովորել, իսկ Իրինան՝ պարով զբաղվել։

 

Իրինան խաղում է նորածին ձագերից մեկի հետ։

 

Քույր ու եղբայր համարյա ամեն ինչ միասին են անում, այդ թվում և դասապատրաստումը։

 

Մխիթարյանների երևակայությունն անսպառ է։ Նրանք լեգոներով ամեն օր մի նոր բան են սարքում կամ խաղ հորինում։

 

Գետաշենում ՔՈԱՖ-ի նկարչության ծրագրում ներգրավված է 16 երեխա։

 

Իրինան ծրագրավար Կրիստինա Ավագյանի հետ քննարկում է մարդու դեմքը նկարելու ռակուրսները։

 

Կրիստինան ասում է, որ Էրիկն իր ինքնատիպ աշխարհում է ապրում ու ստեղծագործում։

 

Իրինան հենց սկսում է նկարել, միանգամից կենտրոնանում ու լրջանում է։

 

Նկարչության դասը Գետաշենում։