Հագվի՝ հայկական կալվադոսի հայրենիքը

Հունիսի 1, 2021

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Լոռու մարզի Հագվի գյուղում հատապտուղներից նախընտրում են մոշը, իսկ ալկոհոլից՝ կալվադոսը։ Այո՛, այո՛, ճիշտ կարդացիք՝ կալվադոս։ Այսպես են հյուրերին ավելի մատչելի բացատրում, թե ինչ է տեղական սպիտակ խնձորից թորված տնական օղին։ 

Դե իսկ մոշն այստեղի սարերում այնքան շատ է, որ բոլորը գիտեն՝ հագվեցիք մոշ ուտող են։

Տեղացիները միաբերան վստահեցնում են՝ իրենց գյուղի բնությունը յուրահատուկ գեղեցկություն ունի։ Լսածում համոզվելու համար բավական է կանգնել ձորի պռնկին ու շուրջբոլորը նայել։

Լեռան լանջին ծվարած փոքրիկ այս գյուղը շրջապատված է լերկ լեռներով ու թավ անտառներով։

Բացիկ Հագվիից՝ Լոռի։   


Փոքրիկ Սուսաննան բուրդ չփխելու «նուրբ արվեստին» է ծանոթանում։

 

Ընտանեկան դիմանակար։)


Հագվիի միակ փոքրիկ խաղահրապարակը, որտեղ դասերից հետո երեխաները հավաքվում են խաղալու։ 10-ամյա Սուլիկոն իր հասակակիցներից ամենաճկունն է։


Սուրբ Աստվածածին եկեղեցին (12-13-րդ դարեր) գտնվում է գյուղամիջում՝ շրջապատված հնադարյա խաչքարերով։ 


Մերուժան Պեպանյանը սոխ է ցանում։ Ասում է՝ գյուղում ամեն ինչ էլ աճում է, ինքն էլ ամեն ինչից քիչ-քիչ ցանում է։ Դասավանդելուց ու գյուղական աշխատանքներից զատ նա գեղանկարչությամբ է զբաղվում։ «Անհնար է ապրել այս գեղեցկության մեջ ու չնկարել այն»,-ասում է նա։


Սուլիկոն, Արթուրը և Ռաֆայելը դասընկերներ են ու օրվա մեծ մասը միասին են անցկացնում։ Շատ են սիրում շան քոթոթների հոգու հետ խաղալ ու դաշտերում ձի քշել։ Չեն մոռանում գլուխ գովալ, որ իրենք անգամ չթամբած ձի են կարողանում քշել։


Բուրդ չփխելու սեզոնը Հագվիում պաշտոնապես հայտարարված է բացված։


Արթուր Օհանյանը բանջարանոցում վերջին աշխատանքներն է անում, քանի որ մի քանի օրից արդեն անասուններին սար է բարձրացնելու։ Հողագործության ամբողջ հոգսը մնալու է կանանց ուսերին։


Հագվիից բացվող տեսարան։


Գոհար Նիազյանի բակը մի մեծ, բազմերանգ բուրաստան է։ Ծաղկանոցի մի անկյունում Գոհարը քիչ-միչ կանաչի է ցանել սեփական օգտագործման համար։