Մակինյանների «երաժշտական ընտանիքը»

Դեկտեմբերի 9, 2022

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարներ՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Քույրը ասիական լեզուներով է տարված ու սիրում է ամպեր լուսանկարել, իսկ եղբայրը՝ համով պատրաստել և վիրտուալ ֆուտբոլ խաղալ (նվագելու պատճառով չի կարող ակտիվ սպորտով զբաղվել)։ Բայց կա երկու բան, որ նրանց միավորում է` ՍՄԱՐԹ-ն ու երաժշտությունը։ 

15-ամյա Լիլյան դաշնակահար է, իսկ 12-ամյա Ժորան՝ թավջութակահար։

«Կուզեի Լիլյայի հետ միասին հյուրախաղերով տարբեր երկրներ շրջել, բայց ինքը այլ մասնագիտություն է ընտրել»,- ափսոսանքով ասում է Ժորան։ 

Լիլյան, մխիթարելով եղբորը, ասաց, որ սիրով կճամփորդի նրա հետ որպես վերջինիս անձնական թարգմանչուհի։ Ժպտացին ու պայմանավորվեցին։

Ալավերդիից քույր ու եղբյար Մակինյաններն արդեն հասցրել են ՍՄԱՐԹ-ի յոթ ծրագիր ավարտել։ Վերջերս էլ առաջին անգամ նկարչության նույն խմբում հայտնվեցին։ Նրանց դուետը տեսնել է պետք։

 

Խոհանոցում ժորան սիրում է միշտ փորձարկումներ անել, բայց պլեճից նա երբեք չի հրաժարվում։

 

Չինարենի ու դաշնամուրի «համառ պայքարում» Լիլյան ընտրեց առաջինը։

 

Պարտվելու մեծ հավանականությունն անգամ Լիլյային հետ չի պահում ժամանակ առ ժամանակ մարտահրավեր նետել եղբորը։

 

Ժորան Ալավերդու երաժշտական դպրոցի թավջութակի դասարանի միակ աշակերտն է։

 

Այս տանը նաև կոկիկ բանջարանոց են մշակում ու սիրուն ծաղիկներ աճեցնում։

 

Ժորան մի ամբողջ տեսություն ունի, թե ինչպես բարձրանալ ծառի ամենավերջին ճյուղին ու չընկնել հասած մրգի պես։

 

Երբ մոլբերտիդ հարևանը մի րոպեյով «ծիկ» է անում հերթական առաջադրանքը քննարկելու համար։

 

Նատյուրմորտ նկարելը խաղ ու պար չէ. կենտրոնանալ է պետք։

 

Նկարչության ծրագրավար Կրիստինան բացատրում է նկարում լույսի ու ստվերի համադրության սկզբունքը։