Մարիամ Սարգսյան։ Նկարել, նկարել, նկարել
Հունիսի 28, 2022
Նրա օրը սկսվում ու ավարտվում է նկարելով, իսկ սիրելի «բնորդները» թռչուններն են։ Արևածագցի 17-ամյա ՔՈԱՖցի Մարիամ Սարգսյանը որոշել է նկարչուհի դառնալ։
Մինչև վերջերս նա հաջողացնում էր նկարելուն զուգահեռ նաև վիքի ակումբ ու ռոբոտաշինության հաճախել, ՔՈԱՖ-ի Աֆլաթուն, Access ծրագրերին մասնակցել։ ՍՄԱՐԹ կենտրոնի բացվելուն պես էլ դարձավ առաջին ուսանողներից։
«ՍՄԱՐԹ առաջին հերթին սկսեցի գալ նկարչության ու թվային նկարչության համար։ Այս ընթացքում հասցրել եմ հաճախել հինգ ծրագրի՝ թվային նկարչություն, չինարեն, ծրագրավորում, ագրոտեխնոլոգիա, վոկալ, ֆինանսներ»,-ասում է Մարիամն ու ափսոսանքով նշում, որ նկարչության ծրագրին դեռևս չի հաջողվել մասնակցել։ Բայց նա լավատես է, ասում է՝ հուսով է մինչեւ համալսարան գնալը կհասցնի դեռ։
Նա երազում է անտառի մեջ փոքրիկ տնակ ունենալ, որտեղ կլինի արվեստանոց ու շատ տնային կենդանիներ։

Անգլերենի դասն Արևածագի դպրոցում: Մարիամը պատրաստվում է ավարտական քննություններին։

Սկեչբուքը Մարիամի անբաժան պարագաներից է։

Մարիամի ննջասենյակի պատերն այս տեսքն ունեն:

Արևածագի բնությունը տրամադրում է նկարելուն։

Մարիամը հաճախ է փոքր եղբորն օգնում «դաս անել»։

Մարիամը նախապատրաստվում է համալսարանի ընդունելության քննություններին։

Նա միշտ ժամանակ է գտնում նաև տան գործերի համար։

Չնայած տարիքային տարբերությանը՝ Մարիամն ու եղբայրը լավ ընկերներ են։