Մեծ Այրում. Լոռու «Բաբելոնյան աշտարակը»
Օգոստոսի 26, 2020
Հեղինակ՝ Քնար Բաբայան,
լուսանկարները Քնար Բաբայանի
3 րոպե կարդալու համար
Լոռու սարերից մեկի գագաթին «Մեծ» անունով փոքր գյուղը (Մեծ Այրումը) 1980-90-ականներին նոր տուն դարձավ Կիրովաբադից (Գանձակ), Բաքվից, Գետաշենից, Կուշչից, Շահումյանից, էրքեջից, Զուռնաբադից և մի շարք այլ բնակավայրերից այստեղ հաստատված մարդկանց համար:
Մեծ Այրումը «Բաբելոնի աշտարակն» է հիշեցնում բառիս ամենադրական իմաստով: Այստեղ իրար են խառնվել բարբառները, խոհանոցը, մշակույթներն ու կենցաղավարության մոդելները:
Այսօր 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղը նորից փորձում է զարգացնել այգեգործությունը: Գյուղ տանող ճանապարհի երկայնքով կարելի է տեսնել արևածաղկի, եգիպտացորենի, ծխախոտի դաշտեր ու դեղձի, խաղողի, սալորի այգիներ:
Մեծ Այրումի դաշտեր տանող ճանապարհը:












Այգեգործները վստահեցնում են, որ բերքի սպառման խնդիր չունեն: Բերքի մեծ մասը հենց այգուց են վաճառում:








Ասում են`անասնապահության ծախսը մեծ է, օգուտը` քիչ: