Պողոսյան քույրերի տանդեմը
Դեկտեմբերի 8, 2021
Մեծը զբաղվում է շյուղագործությամբ ու երազում ծրագրավորող-քիմիկոս դառնալ, իսկ կրտսերը հելունագործությամբ է զբաղվում ու երազում նկարչուհի-դերձակ դառնալու մասին: Պողոսյան քույրերին միավորում է թենիսը, հարավկորեական ժամանակակից երաժշտության նկատմամբ սերն ու ճարտարագիտությունը:
Երբ երկու տարի առաջ ՔՈԱՖ-ի ճարտարագիտության ու բասկետբոլի ծրագրերը մեկնարկեցին Արմավիրի մարզի Շենիկ համայնքում, 12-ամյա Անահիտ Պողոսյանը շտապեց գրանցվել բասկետբոլի ծրագրին:
«Բասկետբոլի խումբը շատ արագ հավաքվեց, ու ես չհասցրի գրանցվել: Այդպես ես հայտնվեցի ճարտարագիտության ծրագրում»,- պատմում է Անահիտը, ով այնքան սիրեց ճարտարագիտությունը, որ կարճ ժամանակ հետո փոքր քրոջը` 9-ամյա Նունեին ևս «բերեց» ճարտարագիտության:
Անահիտն առաձնահատուկ հպարտությամբ է ասում, որ չնայած Նունեն փոքր է տարիքով, բայց ճարտարագիտությունից լավ գլուխ է հանում:

Պողոսյան քույրերի շարքերը համալրվել են նոր անդամով: Անահիտը հիմա ազատ ժամանակի մեծ մասը նորածին քրոջ հետ է անցկացնում:

Նունեն սիրում է հելունով թևնոցներ գործել ու նվիրել ընկերներին:

Պողոսյան քույրերի նոր տանդեմը:

Չնայած տարիքային տարբերության՝ քույրերը միմյանց օգնում են դասապատրաստման գործում:

Պլեճի սեզոնը Շենիկում պաշտոնապես բացված է:

Նունեն վառարանի վրա պատրաստվող ուտեստների մեծ վարպետ է: Տնեցիք ամենից շատ սիրում են նրա պատրաստած լավաշով ու պանրով տաք «բուռումները»:

ՔՈԱՖ-ի ճարտարագիտության ծրագրի մաս է կազմում նաև Լեգո ռոբոտաշինությունը:

Շենիկում ճարտարագիտության ծրագրում ընդգրկված է 16 երեխա: Նունեն տարիքով ամենափոքրերից է: