Բարո՜վ եք էգե Սառնաղբյուր

Հուլիսի 5, 2020

Հեղինակ՝ Քնար Բաբայան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Եթե շուրջ բոլորը լեռներ են, աղբյուրից խմած ջուրը սառնորակ, իսկ ուր աչք եք ածում, քյալամի (կաղամբ), փուրչուլուխի (գազար) ու կառտոլի (կարտոֆիլ) բոստաններ են (բանջարանոց), ուրեմն Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում եք:

Եթե շուրջ բոլորը լեռներ են, աղբյուրից խմած ջուրը սառնորակ, իսկ ուր աչք եք ածում, քյալամի (կաղամբ), փուրչուլուխի (գազար) ու կառտոլի (կարտոֆիլ) բոստաններ են (բանջարանոց), ուրեմն Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում եք: 

Այստեղ լայն ժպիտով Ձեզ կասեն` բարո՜վ եք էգե մեր գեղ:

Սառնաղբյուրն իր լեռներից ու սառնորակ աղբյուրներից բացի հայտնի է նաև թոնրագործ վարպետներով: Այստեղ տուն չկա, որ թոնիր չունենա:

Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղում աշխատում են բոլորը՝ կանայք՝ տնամերձ հողամասում, իսկ տղամարդկանց 90 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան:

Ասում են՝ այս տարի բանջարանոցներն ու այգիներն առավել խնամված են, քանի որ փակ սահմանների պատճառով խոպանչիների մեծ մասը մնաց գյուղում:

Տեսարան գյուղից:

 

Համավարակի պատճառով Սառնաղբյուրի երեխաներն այս տարի մնացին առանց ամառային ճամբարների: Երեկոյան ժամերին մայլի (փողոցի) երեխաներով հավաքվում են «Բադերի որսորդներ» խաղալու:

 

6-ամյա Էդգարը շտապում է ընկերների հետ հեծանիվ քշելու:

 

Մնացական պապը խմելու ջուր է հավաքում աղբյուրից: Գյուղի ներքևի մի քանի թաղի խմելու ջուրը ժամով է:

 

Գազարի և կաղամբի մարգեր: Այստեղ այն շատ են աճեցնում և օգտագործում, ինչպես և ցանկացած հյուսիսային բնակավայրում:

 

Էթել տատը ձմռան համար ծիտրոն է չորացնում: Այստեղ այն շատ են օգտագործում տարբեր ճաշատեսակների հետ:

 

Սառնաղբյուրում արդեն խոտի ձմռան պաշարը դիզել են:

 

Գայանե Մելքոնյանն ինը հոգուց բաղկացած ընտանիքի համար ամիսը մեկ անգամ 60-70 լավաշ է թխում:

 

Արևածաղիկը Սառնաղբյուրում բազմաֆունկցիոնալ բույս է: Այն հիմնականում ցանում են լոբու մարգերում, որպեսզի լոբու ծիլերը փաթաթվելու տեղ ունենան:

 

Նարինե Մելքոնյանն ազնվամորի է հավաքում մուրաբայի համար: Նա արդեն հասցրել է այգու մրգերից մուրաբաներ եփել ու չիր պատրաստել:

 

Անասնապահությունը սառնաղբյուրցիների հիմնական զբաղմունքներից մեկն է: