Սուրեն Հարությունյան․ մեղվից էլ ժրաջան

Օգոստոսի 12, 2020

Հեղինակ՝ Քնար Բաբայան,
լուսանկարները Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

-Grand Canyon-ը տեհած կա՞ս:

-Չէ:

-Նստի դե ավտոն, էսա տենալ տես,- ասում է ՍՄԱՐԹ-ի ագրոտեխնոլոգիայի ծրագրավար Սուրեն Հարությունյանն ու գործի գցում ժիգուլին:

Մոտ 20 րոպե սարերով ու դաշտերով քշելուց հետո տեղ հասանք:

Հեթա՜յ (ա՜յ քեզ բան): Ձորագյուղի Grand Canyon-ն է․ ներքևում Ձորագետն է հոսում, դիմացդ իրար թիկնած սարեր են, իսկ շուրջբոլորդ ծաղկած դաշտեր:

Սուրենը րոպեն մեկ կռանում ու ինչ-որ բույս է քաղում, տալիս ձեռդ, խնդրում, որ այն ափերիդ մեջ տրորես, հետո հոտ քաշես: Այդ ընթացքում նա պատմում է տվյալ բույսի օգտակար հատկությունների մասին: Իսկ դուք գիտեի՞ք, որ Ձորագյուղի սարերում չորս տեսակի ուրց է աճում:

Grand Canyon-ից հետո շտապում ենք տուն․ պետք է պատրաստվել մեղրաքամի:

Ձորագյուղի Grand Canyon-ը։

 

Սուրենն իր երեք ամսական տղայի` Ավետիսի հետ: Ամառն ամենալարված շրջանն է գյուղաբնակների համար: Սուրենն ասում է, որ հազիվ է ազատ ժամանակ գտնում որդու հետ խաղալու:

 

Սուրենը ավագ դստեր` 4-ամյա Իսմինեի հետ հնդկահավի ճտերին է կերակրում: Հայր ու աղջիկ անբաժան են:

 

Սուրենը կնոջ՝ Արմինեի ու որդու հետ:

 

Սուրենը տնամերձ այգում մոշ է հավաքում: Նա վստահեցնում է, որ նոր տեսակի մոշի մի հատիկը 8-10 գրամ է կշռում:

 

4-ամյա Իսմինեն բավական գիտելիքներ ունի մեղվաբուծությունից: Նա հայրիկի աջ ձեռքն է:

 

Ի տարբերություն այլ մեղվաբույծների՝ Սուրենը ծխարարը լիցքավորում է ոչ թե աթարով, այլ հին տախտակի տաշեղներով:

 

Մեղրաքամից առաջ Սուրենը հոր հետ նոր գնված մեղրաքամի սարքն է կարգի բերում:

 

Սուրենը փեթակները նախապատրաստում է մեղրաքամին:

Մարտի 7, 2021

Անգլերեն սովորելը՝ հաջողության բանալի

Թուզի հայրենիք Վազաշենը