Սյուզաննա Բարսեղյանը՝ միակ ձյուդոիստ աղջիկը

Մարտի 7, 2022

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Երեկոյան, երբ Բարսեղյանների ողջ ընտանիքը հավաքվում է, հյուրասենյակի գորգը վերածվում է տատամիի, որտեղ քույր ու եղբայր ձյուդոյի նոր հնարքներն են փորձում։ Լավագույն կատարողը ուժերը փորձում է հայրիկի հետ։

10-ամյա Սյուզաննան ձյուդոյի մասին իմացել է հեռուստացույցից։ Առաջին իսկ հնարավորության դեպքում նա ու նրա 9-ամյա եղբայրը՝ Աշոտը, գրանցվեցին ՔՈԱՖ-ի ձյուդոյի ծրագրին։

«Սկզբում խմբում երկու աղջիկ էինք, հետո մնացի մենակ ես»,- ասում է Սյուզաննան ու հավելում, որ ուզում է միաժամանակ և՛ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել, և՛ բանկում աշխատել։

Դպրոցից հետո նա շտապում է մայրիկի աշխատավայր՝ վարսավիրանոց, որտեղ դասերն է պատրաստում, իսկ կարճ ընդիմիջումներին էլ` մայրիկին օգնում։

Հանգստյան օրերը Սյուզաննան նվիրում է պարի պարապմունքներին ու փոքր եղբորն է խնամում։

Շատ է ուզում ճամփորդել ու որոշել է ճամփորդությունը սկսել Գերմանիայից և ԱՄՆ-ից։

 

Այսօր մարզիչ Գասպարը Սյուզաննային է վստահել պարապմունքն անցկացնելը։

 

Սյուզաննան պատրաստվում է ձյուդոյի պարապմունքի։

 

Նախավարժանք։ Սյուզաննան չի թողնում, որ եղբայրը՝ Աշոտը, «գլուխ պահի»։

 

Աշոտն ու Սյուզաննան նոր հնարք են փորձում։

 

Քույր ու եղբայր սիրում են մրցել` լինի դա տատամիի, թե շաշկիի տախտակի վրա։

 

Սյուզաննան երբեմն օգնում է մայրիկին վարսավիրանոցում։

 

Դասապատրաստում։