Ցնծա՜ Վահագնի, «Վահագն Վիշապաքաղ»-իդ տեսար…

 Սեպտեմբերի 7, 2022

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Թավ կանաչ սարերով շրջապատված՝ իր բարձրադիր պատվանդանի վրա հաղթական կանգնած է Վահագն Վիշապաքաղը։ Նա խրոխտ հայացքով հսկում է գյուղն ու իր «ոտքերի տակ» վազվզող երեխաներին։

Բարի գալուստ բարձրադիր լեռների ու ցորյանի ծովերի մեջ սուզված Վահագնի գյուղ (Լոռու մարզ), որի դարպասները, ինչպես արդեն հասկացաք, 1973 թվականից հսկում է անձամբ Վահագն Վիշապաքաղը։ 

Ամառվա ամենաթեժ ժամանակն է, իսկ դա նշանակում է, որ գյուղացիք ժրաջան մեղուների պես ցրվել են դաշտերով, սարերով ու ձորերով։ Խոր աշնանը միայն գյուղը իրար գլուխ կհավաքվի։

Եկեք մենք էլ  ամռան զով «քամու թևին նստած» մի պտույտ անենք Վահագնիի սարերի վրայով, ձորի միջով ու գետի հոսքով։



Սարում Լիլիթն ու քույրն են այսօր հերթապահ: Ծնողները գյուղ են իջել գործերով:

 

Իսկ ձեր պատուհանից ի՞նչ տեսարան է բացվում։

 

Համլետը ՍՄԱՐԹ-ի այն ուսանողներից է, որ ագրոտեխնոլոգիայի ծրագրի շրջանակում ստացած գիտելիքը հաջողությամբ կիրառում է գործնականում։ Նա ընտանիքի հետ ճագարաբուծությամբ է զբաղվում, ազնվամորի ու էկզոտիկ բանջարեղեն է աճեցնում։

 

Աշխարհն ու սարը:

 

Սեդան սարում հասցնում է նաև բանջարեղեն աճեցնել ու մեղվաբուծությամբ զբաղվել։

 

Յոթ սարի հետևում աշխարհի հետ միակ կապը հեռախոսն ու մարտկոցով աշխատող ռադիոն է։

 

Մարոն ասում է, որ կաթի մեծ մասը հանձնում են, իսկ մի մասն իրենք են վերամշակում սեփական սպառման ու վաճառքի համար։

 

Հացի կենսական շրջափուլը։

 

Ամռանը Համլետը «քիթ սրբելու» ժամանակ չի ունենում։


Պտույտ մը Վահագնիի թաղերում։

 

Ֆուտբոլի առաջնությունը Վահագնիում:

 

Ազնվամորի աճեցնելը գյուղացիների համար շահավետ բիզնես է դարձել:

 

Սբ.Սարգիս եկեղեցին (1812թ.) ռեստավրացվում է։