Եղեգնուտ` հյուրասեր մարդկանցով գյուղը

Հունվարի 8, 2021

Հեղինակ՝ Քնար Բաբայան,
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

Լոռվա մարզի Եղեգնուտ գյուղում չես հասցնում դարպասից ներս մտնել ու բարևել, տանտերերն արդեն շտապում են մի բան ուտելու կամ խմելու հրավիրել։ Այստեղ հյուրասիրությունից խուսափել համարյա չի ստացվում։

Բակերում դեռ օղու թորման սարքավորումներն են դրված: Խնձորի ու տանձի օղու թորման գործընթացի ամենաթեժ պահն է: 

Սարվորները գյուղ են իջել: Եղեգնուտը գրկած լեռները արդեն ձնոտ են:

Խոտը դիզված է, անասունները գոմում են, վառելափայտը՝ ջարդած, պլեճն էլ՝ վառարանին…

 

Ի տարբերություն մյուս գյուղերի՝ կղմինդրե տանիքներ Եղեգնուտում հատուկենտ են հանդիպում․տների մեծ մասը տուժել է 1988թ. երկրաշարժից։

 

Եղեգնուտցի Առաքելյան Վարդուշն  իր տան բակում պատրաստվում է հավերին կերակրել:

 

 Առաքելյան Վազգենն է որդու՝ Դավիթի հետ։ Առաքելյանների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։

 

Նարեկը իր սիրելի ճագարին հանել է բնից, որ դրսում կերակրի։

 

Մեծ հայրենականի եղեգնուտցի զոհերին նվիրված հուշակոթողն է։ Այստեղից գյուղն ափի մեջ է։

 

Մամբրե և Սաթենիկ Դավթյաններն իրենց «դոմիկի» աստիճաններից հետևում են նորակառույց տան շինարարությանը։ Դավթյանների տունը ավերվել է 1988թ. երկրաշարժի ժամանակ։

 

86-ամյա Դերո տատը «ձմռան ձմերուկ» (դդում) է կտրտում կովերի համար։

 

Տղաները դասերից հետո տուն են գնում։

 

Ղայթար շունը ուշադիր հետևում է, թե ինչպես իր տերը՝ 69-ամյա Գառնիկ պապը, վառելափայտ է ջարդում։

 

Դավթյան Սաթենիկը կաթն է նախապատրաստում պանիր սարքելու համար։ 

 

5-ամյա Էլենը բիձիկի (Լոռու բարբառով՝ հորեղբայր) կատվին է փնտրում։

 

Եղեգնուտից բացվող տեսարան։

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

Փետրվարի 19, 2021

Յոթամյա սիրո պատմություն․ Վանանդ