Չկալովում [չկաlove] սեր կա

Հուլիս 16, 2021

Հեղինակ՝ Քնար Բաբայան
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի

3 րոպե կարդալու համար

-Չկալով` «չկա love»(չկա սեր):
Այսպես են սովորաբար լոռեցիք կատակում, երբ անծանոթ մեկին առաջին անգամ ուղեկցում են Չկալով գյուղ: 

Իրականում գյուղը տեղով մեկ սեր է` իր հյուրասեր ու աշխատասեր մարդկանցով: 

Չկալովում օրերի տաքանալն ուղիղ համեմատական է  բնակչության աճին:

Առաջինը 82-ամյա Սիրուշ տատն է Վանաձորից վերադառնում գյուղ, որ տեր կանգնի իր այգուն ու վարդերին: Իսկ ուսումնական տարին ավարտելուն պես 14-ամյա Սուրենն է արդեն եղբոր հետ Չկալով գալիս: Հետո ամերիկաբնակ չկալովցիներ են գալիս, ու գյուղը կյանքով է լցվում: 

Չկալովը երբեք այդքան մարդաշատ չի լինում, որքան ամառային արձակուրդների ժամանակ:

Բուրդ չփխելու սեզոնը Չկալովում պաշտոնապես հայտարարված է բաց: Հասմիկ Ալավերդյանը հետ չի մնում գյուղի ավանդույթներից:

 

Վոլոդիա Մխիթարյանը երկու տարի է, ինչ վերջնական հաստատվեց հայրական գյուղում: Դեռ տունն է կարգի բերում ու նորից այգի հիմնում:

 

Գյուղի դիրքը հարմարավետ է անասնապահության համար: Հողագործությամբ այստեղ քիչ են զբաղվում:

 

16-ամյա Վլադիմիրի ամառային զբաղմունքներից մեկն էլ խոտհունձն է: Այս գործում ավելորդ ձեռքերը չեն խանգարում երբեք:

 

Սուսաննան փիփերթ է մաքրում: Ասում է՝ շատ առողջարար է, ու ինքը պատրաստման իր բաղադրատոմսն ունի:

 

Անին Չկալովի մշտական բնակիչներից է։ Թութը թափ տալու գործընթացն իրականացվում է նրա անմիջական ղեկավարությամբ:

 

Տեսարան Չկալովից:

 

Մերին, Սուրենն ու Անին կերակրում են մի քանի րոպե առաջ ձվից դուրս եկած ճտերին:

 

7 -ամյա Նարեկը պապիկի աջ ձեռքն է և այգում, և շինարարության գործերում:

 

«Էս մեկն իմ «օժիտի չամադանն» ա, էս սևն էլ` ամուսնուս «բանակի չամադանը»: Սենց պահում եմ…»,- ասում է 82-ամյա Սիրուշ տատը:

 

Գյուղում փակ դռների մի մասն ամռանը բացվում է, իսկ որոշները տարիներով փակ են մնում: