ՔՈԱՖ-ի կախարդական փայտիկը

Մարտի 19, 2018

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան

2 րոպե կարդալու համար

«Ես ապրում էի մի սովորական գյուղում։ Հետո եկավ մի պահ, երբ եկավ Հիմնադրամը (COAF) և, կարծես, ամեն ինչ փոխեց իր «կախարդական փայտիկով,- ասում է Սասուն Տոնապետյանը։- Կյանքը հետաքրքիր դարձավ։ Նորոգված դպրոցը հրաշալի է. երեխաներն այստեղից դուրս գալ չեն ուզում»։

Սասունը 18 տարեկան է։ Նա լեռնագոգցի այն բազմաթիվ երեխաներից է, որի վրա Հիմնադրամը մեծ ազդեցություն է թողել։ Սասունը 7 տարեկանից ընդգրկված է եղել Հիմնադրամի խմբակներում ու ամառային ճամբարներում։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի ունեցավ, երբ նա մասնակցեց փոքր բիզնեսի կառավարման դասընթացի։ Ավարտից անմիջապես հետո Սասունը բիզնես-պլան կազմեց, օրգանական ֆերմա ստեղծեց, սկսեց ձու արտադրել ու հնդուհավ պահել։ Մի քանի ամիս անց նա արդեն եկամուտ էր ստանում։ «Ես սկսեցի ինքս իմ ծախսերը փակել, սակայն նաև հասկացա, որ կարող եմ մեր համայնքի անապահով ընտանիքներից մեկին օգնել։ Բանջարանոց տնկեցի ու սկսեցի այդ ընտանիքին մթերքով ապահովել։ Վերջիվերջո, Հիմնադրամն ինձ շատ է աջակցել, ես էլ ցանկացա ուրիշների համար ինչ-որ բան անել»։

Հիմնադրամը Սասունին միայն բիզնես-հմտություններ չի փոխանցել։ «Շատ էի ոգևորված անգլերեն լեզվի ուսուցմամբ։ Նախքան անգլերենի Access Microscholarship ծրագրին մասնակցելը մի բառ անգամ չէի խոսում այդ լեզվով։ Իսկ հիմա հանգիստ շփվում եմ ու կարողանում եմ այլ մշակույթների մասին տեղեկանալ։ Մի ամբողջ աշխարհ է բացվել իմ առջև»։

Սասունը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։ Ցանկանում է հոգեբան դառնալ։ «Բայց ամեն դեպքում գյուղ կվերադառնամ ու այստեղ կաշխատեմ։ Երևանում կամ այլ վայրում չեմ կարող ապրել։ Համայնքում շատ ընկերներ ունեմ ու չեմ ուզում նրանց թողնել»։

Սասունը նաև Հիմնադրամի միջոցառումների ժամանակ որպես կամավոր է հանդես եկել։ «Ուզում եմ միշտ նրանց հետ կապի մեջ լինել։ Այլևս համայնքներն առանց Հիմնադրամի չեմ պատկերացնում»։

Թուզի հայրենիք Վազաշենը

Փետրվարի 28, 2021

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր