ՔՈԱՖ-ը մենք բոլորս ենք
Ամեն հրաշալի նախաձեռնության ետևում նվիրյալների թիմ կա։ Միացի՛ր մեր թիմին, դարձի՛ր ՔՈԱՖ-ի մի մասն ու ինքդ էլ փոխիր հազարավոր մարդկանց կյանքեր դեպի ավելի լավը։
Միասին մենք աշխատում ենք, քննարկում ենք, ծիծաղում ենք, կիսում ենք, փոխում ենք, ստեղծում ենք, և, որ ամենակարևորն է, այդ ամենից հաճույք ենք ստանում։
Գտի՛ր քո առաքելությունը մեզ մոտ։
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ
ՔՈ ԴԵՐԸ
Նախաձեռնո՞ղ ես, կարողանու՞մ ես համագործակցել և գտնել խնդիրների արդյունավետ լուծումներ՝ միաժամանակ ուշադրությունը սևեռելով մանրուքներին և ՔՈԱՖ-ի դրամահավաք-նախաձեռնություններն ու բարերարների հետ համագործակցությունը ավելի արդյունավետ և տվյալահեն դարձնելու համար, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) տվյալների վերլուծաբանի (ֆոնդհայթայթում և հաղորդակցություն), դերը քեզ համար է։ Առավել մանրամասն․
Զարգացման տվյալների վերլուծություն (70%)
- Հավաքագրել, փոխակերպել և հաշվետվություններ կազմել ՔՈԱՖ-ի դոնորների տվյալների բազայի հիման վրա։
- Համագործակցել Զարգացման և Հաղորդակցության թիմերի հետ՝ CRM տվյալների հավաքագրման, փոխակերպման և հաշվետվություններ կազմելու համար։
- Ստեղծել տվյալների շտեմարաններ, որոնք կթարմացվեն օրական, շաբաթական և ամսական պարբերականությամբ մատչելի և հեշտ օգտագործվող դեշբորդերի միջոցով։
- Մասնակցել դրամահավաք-արշավների նախագծմանը՝ ապահովելով ճիշտ թիրախավորումը և տվյալների հավաքագրումը։
- Օգտագործել ծրագրավորման տարբեր լեզուներ (SQL, Python, etc.) և տվյալների վիզուալիզացիայի գործիքներ (Tableau, PowerBi)՝ հաշվետվություններ կազմելու և կատարողականի հիմնական ցուցանիշները (KPI) ներկայացնելու համար։
- Ստեղծել կանխատեսող մոդելներ, որոնք կնպաստեն ռազմավարական նախաձեռնությունների ավելի արդյունավետ իրականացմանը։
- Համագործակցել բարերարների հետ գործակցությունը համակարգող մասնագետների հետ՝ իրենց տրամադրելով անհրաժեշտ հաշվետվություններ՝ աշխատանքն ավելի տվյալահեն դարձնելու համար ։
- Մշակել դոնորների գնահատման բալային մոդելներ և ապահովել թիրախավորման ճշգրտությունը։
Հաղորդակցության արշավի վերլուծություն (30%)
- Բարելավել տարատեսակ արշավների թիրախավորումը և արդյունավետությունը, որը բխում է ընդհանուր ռազմավարությունից։
- Կազմել հատուկ հաշվետվություններ հաղորդակցման արշավի կամ ֆոնդհայթայթման միջոցառումների վերաբերյալ, որոնք կնպաստեն տվյալահեն որոշումների կայացմանը։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով տվյալների վերլուծաբանի դերը՝ դու սերտորեն կաշխատես Հաղորդակցության և Զարգացման թիմերի հետ՝ Հաղորդակցության թիմի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.
ԴՈՒ ՈՒՆԵՆԱՍ
- Նվազագույնը 2-4 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում՝ նախընտրելիորեն շահույթ չհետապնդող կազմակերպությունում կամ մարքեթինգային միջավայրում։
- SQL-ի կիրառմամբ տվյալների հավաքագրման և հաշվետվությունների մշակման փորձ՝ նվազագույնը 1-3 տարի։
- Տարաբնույթ CRM-ների հետ աշխատելու փորձ (HubSpot, NFG, Keela, Salesforce)։
- Տվյալների վիզուալիզացիայի (Tableau, PowerBi) օգտագործման փորձ՝ նվազագույնը 1-3 տարի։
- Տվյալների գործընթացներն ու կարիքները հասկանալու և մեկնաբանելու հմտություն (այդ թվում՝ Google Analytics)։
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն` թե՛ գրավոր, ու թե՛ բանավոր։
- Նախագծերի կառավարման գերազանց հմտություններ։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Միաժամանակ կատարել մի քանի առաջադրանք ու աշխատել տարբեր նախագծերի վրա։
- Արագ կողմնորոշվել, սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատել, ժամկետները պահպանել։
- Վերլուծել և մեծ ուշադրություն հատկացնել որակին, մանրուքներին և ճշգրտությանը։
- Համագործակցել թիմի ներսում և այլ թիմերի հետ ու արդյունավետ աշխատել գրասենյակային բաց միջավայրում (open space)։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պարտաճանաչ և պատրաստ պատասխանատվություն վերցնելու։
- Պատրաստ շարունակաբար սովորելու և զարգանալու։
- Պատրաստ դինամիկ միջավայրում աշխատելու։
- Բաց՝ կառուցողական կարծիք/քննադատություն ստանալու և դրա վրա աշխատելու։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի և/կամ արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2023թ․-ի՝ հունիսի 10-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Թեկնածուներից մի մասը կհրավիրվի հարցազրույցի։
ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԵՐ
ՔՈ ԴԵՐԸ
Եթե պատասխանատու ես, կարող ես ստեղծել յուրահատուկ դիզայն էլեմենտներ` հաղորդակցության նյութեր, ինֆոգրաֆիկաներ և գրաֆիկական այլ դիզայն էլեմենտներ, թվային և ոչ թվային հարթակների համար, որպեսզի հասարակությունը հնարավորինս ծանոթանա ՔՈԱՖ-ի գործունեությանը, ծրագրերին, մշակույթին և աշխատանքին Հայաստանի տարբեր համայնքներում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) գրաֆիկական դիզայների դերը քեզ համար է։ Առավել մանրամասն․
Դիզայներական տարրերի ստեղծում (80%)
- Հաղորդակցության, իմիջային և առաջխաղացման այլ նախագծերի համար կոնցեպտների և դիզայներական տարրերի մշակում՝ կորպորատիվ ոճին համապատասխան:
- Տպագիր նյութերի համար դիզայներական կոնցեպտի և տարրերի մշակում, տպագրական ֆայլերի պատրաստում:
- Ներկայացուցչական նյութերի դիզայներական կոնցեպտի և տարրերի մշակում, ինչպիսիք են՝ պրեզենտացիաներ, ֆլայերներ, բրոշյուրներ:
- Կայքի համար հրապարակվող նյութերի դիզայներական կոնցեպտի և տարրերի մշակում ու պատրաստում:
- Սոցիալական ցանցերում տարատեսակ ֆորմատի նյութերի ստեղծում՝ հրապարակումներ, սթորիներ, և այլն:
- ՔՈԱՖ-ի տարատեսակ ծրագրերի համար լոգոների, օրիգինալ նկարազարդումների և պաստառների ստեղծում:
Ստեղծագործական աշխատանք (20%)
- Մասնակցել սոցիալական մեդիայում և այլ հարթակներում ոգեշնչող պատմությունների ստեղծման գործընթացներին:
- Հետևել դիզայներական տենդենցներին և առաջարկել նորարական մոտեցումներ:
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով գրաֆիական դիզայների դերը՝ Դու կմիանաս հաղորդակցության թիմին և կաշխատես Հաղորդակցության թիմի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Գրաֆիկական դիզայնի մասնագիտական գիտելիքներին, քանի որ ունես համապատասխան կրթություն և 3-5 տարվա ոլորտի աշխատանքային փորձ։
- Գրավոր ու բանավոր հայերենին և անգլերենին։
- Թվային հմտություններին և ցուցաբերես ճկուն, նորարարական մոտեցումներ աշխատանքում։
- Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe Indesign, Figma ծրագրերին։
- Գեղարվեստական, նորարար և ստեղծարար մոտեցումներին։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Միաժամանակ կատարել մի քանի առաջադրանք ու աշխատել տարբեր նախագծերի վրա։
- Արագ կողմնորոշվել, սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատել, ժամկետները պահպանել։
- Համագործակցել թիմի ներսում և այլ թիմերի հետ
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատասխանատու և հոգատար։
- Արագաշարժ և ժամկետներին հետևող։
- Պատրաստ շարունակաբար սովորելու և զարգանալու։
- Արդյունքով առաջնորդվող։
- Թվային մտածելակերպով։
- Պատրաստ դինամիկ միջավայրում աշխատելու
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի և/կամ արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2023թ․-ի՝ հունիսի 10-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Թեկնածուներից մի մասը կհրավիրվի հարցազրույցի։
ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ
ՔՈ ԴԵՐԸ
Եթե թվային մարքեթինգի մասնագետ ես, ունես փորձառություն այդ ոլորտում, միշտ հետևում ես ոլորտի նորություններին, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի (ԿՀՀԿ) թվային մարքեթինգի մասնագետի դերը քեզ համար է։ Առավել մանրամասն․
Սոցիալական մեդիա (40%)
- Մշակել սոցիալական մեդիայում և համապատասխան թվային հարթակներում հրապարակվող կոնտենտ պլան:
- Նախագծել և իրականացնել գովազդային արշավներ սոցիալական մեդիայում՝ շարունակական կերպով բարելավելով արդյունքները:
- Անցկացնել մրցակիցների հետազոտություն։
- Առաջարկել պոտենցիալ ինֆլյուենսների և բլոգերների հյուրանոցի ծառայությունները խթանելու համար, համակարգել վերջիններիս հետ համագործակցությունը։
Մարքետինգային ռազմավարության մշակում և իրագործում (30%)
- ՔՈԱՖ-ի հաղորդակցության թիմի հետ համատեղ մշակել մարքետինգային ռազմավարություն և պլան Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի և այցելուների կենտրոնի առաջխաղացման համար։
- Համագործակցել հաղորդակցման թիմի հետ տարբեր գովազդային արշավների և միջոցառումների համար վիզուալներ ստեղծելու ուղղությամբ։
- Մշակել և իրականացնել e-mail արշավներ (Mailchimp կամ այլ համակարգերով)։
- Նախագծել և իրականացնել գովազդային արշավներ Google Ads, Yandex Direct հարթակներում:
- Համագործակցել ՔՈԱՖ հիմնադրամի հաղորդակցման բաժնի հետ ընթացիկ աշխատանքների արդյունքները բարելավելու ուղղությամբ:
Կայքի մենեջմենթ (30%)
- Ստեղծել բովանդակություն կայքի համար։
- Թարմացնել և համակարգել կայքի բովանդակությունը։
- Վեբ կայքում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ նպատակային հիմնաբառերի SEO դիրքերը բարելավելու համար։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի թվային մարքեթինգի մասնագետի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի թիմին և կաշխատես ԿՀԿԿ ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր խոսքին։
- Թվային մարքեթինգի ոլորտում երկու և ավել տարվա փորձի շնորհիվ համապատասխան գործիքներին։
- Mailchimp-ով կամ այլ հարթակներով աշխատելու հնարքներին։
- SEO սկզբունքներին, հիմնաբառերի հետազոտության և հիմնական կատարողականի չափումների իմացությանը։
- Կայքի բովանդակության կառավարման համակարգերին (WordPress)։
- Google AdWords-ի, LinkedIn Ads-ի և Meta Ads-ի գործածմանը։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, դրսևորել կազմակերպչական բարձր հմտություններ։
- Հաճախորդների հետ հաղորդակցվել պրոֆեսինալ մակարդակով։
- Տարբեր ժամանակացույցով բազմաթիվ նախագծեր կառավարել։
- Աշխատել սթրեսային պայմաններում, պահպանել ժամկետները։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ մասնագիտական զարգացման։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Սոցիալապես պատասխանատու:
- Շարունակական կրթության գաղափարի կրող:
- Պատասխանատու և հաշվետու:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի և/կամ արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2023թ․-ի՝ հունիսի 9-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Թեկնածուներից մի մասը կհրավիրվի հարցազրույցի։
ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ
ՔՈ ԴԵՐԸ
Եթե պատասխանատու ես և կազմակերպված, կարող ես միառժամանակ կատարել բազմաբնույթ առաջադրանքներ և արագ կողմնորոշվել ու լուծել խնդիրներ, ապա ՔՈԱՖ-ում («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) վարչական աշխատակցի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
Վարչական գործառույթներ (40%)
- Պատասխանել հեռախոսազանգերին և վարել գործատուի նամակագրությունը։
- Համակարգել Հիմնադրամ մուտք գործող և դուրս եկող փաստաթղթերի հոսքը՝ գրանցելով համապատասխան պանակում։
- Նախապատրաստել հանդիպումներ և ժողովներ և կազմակերպել հյուրերի պատշաճ ընդունելություն:
- Կազմել արձանագրություններ՝ հիմնվելով ստացված հաշիվների վրա, ապահովել ստորագրման, փաստաթղթավորման և պահմանման գործընթացները:
- Ըստ անհրաժեշտության համակարգել Հիմնադրամի տրանսպորտային կարիքները` օգտագործելով առկա էլեկտրոնային համակարգը։
- Կատարել վարչական հանձնարարություններ՝ ինչպիսիք են պատճենահանում, պրինտ, գրառումների կատարում և այլն։
- Հետևել գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների առկայությանը և անհրաժեշտության դեպքում պատվիրել։
- Վերահսկել գրասենյակի մաքրությունը։
- Սերտորեն համագործակցել գնումների և լոգիստիկայի համակարգողի հետ և փոխարինել վերջինիս բացակայությունների ժամանակ։
- Կատարել գործադիր տնօրենի հանձնարարությունները և առաջադրանքները։
ՄՌ գործառույթներ (60%)
- Աջակցել հավաքագրման գործընթացին։
- Կազմել հարցազրույցների ժամանակացույց:
- Կազմակերպել շրջայց գրասենյակում նոր ընդունված աշխատակիցների համար։
- Աջակցել աշխատակազմի հետ կապված ամբողջ փաստաթղթաշրջանառությանը՝ ներառյալ տարաբնույթ հրամանների, տեղեկանքների ու ծանուցումների պատրաստումը։
- Վարել աշխատակիցների տվյալների բազաները, պահպանել աշխատակիցների անձնական գործերը պատշաճ և մշտապես համալրված վիճակում:
- Համակարգել փորձնակների և կամավորների բազաները։
- Անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր թարգմանություններ:
- Աջակցել մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի այլ գործառույթներին:
- Մասնակցել աշխատանքի տոնավաճառներին, կարիերայի կորպորատիվ օրերին։
- Աջակցել թիմային միջոցառումների կազմակերպմանը։
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ-ի թիմին և կաշխատես գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Վարչական գործառույթներին, քանի որ ունես բարձրագույն կրթություն և առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ վարչական ոլորտում։
- Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներին։
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններին։
- Գրասենյակային և ՏՏ գործիքներին, օր․՝ e-invoicing, Google հավելվածներ (մասնավորապես Google Sheets)։
- Շփման և հաղորդակցման հմտություններին։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Գերազանց խոսել, գրել հայերեն և անգլերեն։ Ռուսերենի իմացութունը կդիտվի առավելություն։
- Համակարգել բազմաբնույթ գործառույթներ։
- Աշխատել արդյունավետ` կարողանալով լուծել խնդիրները ստեղծագործ և նորարական մոտեցումներով, որոնց պատասխանները միշտ չէ, որ ակնհայտ են:
- Աշխատել բազմամշակութային թիմում։
- Արդյունավետ պլանավորել ժամանակը և պահպանել վերջնաժամկետները:
- Տիրապետել e-invoicing համակարգին։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Գաղտնապահ, ստեղծագործ և կաղապարներից դուրս մտածող։
- Նպատակաուղղված հասնելու արդյունքների։
- Ուշադիր և կարողանաս աշխատել ինքնուրույն։
- Արագաշարժ և ճկուն՝ հրատապ առաջադրանքները կատարելու համար։
- Նպատակասլաց, ոգևորված ՔՈԱՖ-ի գործունեությամբ։
- Արդյունավետ հաղորդակցվող ու բանակցող և ունենաս գործընթացները դյուրացնելու հմտություններ։
- Հուզական ինտելեկտի կրող և համագործակցող:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի և/կամ արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը մայիսի 21-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Թեկնածուներից մի մասը կհրավիրվի հարցազրույցի։
ԽՈՀԱՐԱՐ | ՔՈԱՖ ԿՈՆՑԵՊՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՔՈ ԴԵՐԸ
Եթե սիրում ես խոհարարությունը, ունես փորձառություն այդ ոլորտում կամ մոտիվացված ես և պատրաստ մասնագիտանալու խոհարարության մեջ, ապա ՔՈԱՖ («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի խոհարարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (85%)
- Պատրաստել նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար նախատեսված ուտեստներն ըստ պատվերների։
- Ապահովել ուտեստների ձևավորումը՝ համապատասխան ընդունված կարգի։
- Տիրապետել ուտեստների տեխնիկական քարտերին՝ կիրառելով գիտելիքը ուտեստների պատրաստման ընթացքում։
- Ուտեստների պատվերներին արձագանքել արագ և պատրաստել ուտեստները համապատասխան սահմանված ժամկետների։
- Տիրապետել տեխնիկայի շահագործման անվտանգության կանոններին, նպաստել վերջիններիս անխափան աշխատանքին։
- Խոհանոցում առաջնորդվել սննդի անվտանգության միջազգային ստանդարտներով։
- Հետևել աշխատանքային էթիկայի և էսթետիկայի կանոններին։
ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ ԵՒ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ (15%)
- Ռացիոնալ օգտագործել սնունդը, մշակել և պահեստավորել ստացած սննդամթերքը։
- Հետևել խոհարարության ոլորտում միջազգային տենդենցներին, համագործակցել շեֆ խոհարարի հետ և նպաստել նոր ուտեստների ստեղծման գործընթացին։
- Աշխատել ջանասիրաբար խոհանոցային աշխատանքը գերազանց որակի հասցնելու համար:
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում խոհարարի դերը՝ դու կմիանաս Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի (ԿՀՀԿ) թիմին և կաշխատես ԿՀՀԿ շեֆ խոհարարի առաջնորդությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Անգլերենի և ռուսերենի (բազային իմացություն)։ Գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Միջազգային խոհանոցների բաղադրատոմսերին և պատրատման կարգին։
- Խոհանոցային աշխատանքին։
- Առողջության և անվտանգության, սննդի հետ կապված բոլոր սանիտարա-հիգիենիկ և անձնական հիգիենայի կանոններին։
- Կազմակերպչական գերազանց հմտությունների։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Միաժամանակ կատարել մի քանի գործողություններ և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել
- Ապահովել սննդի արագ պատրաստումը մեծաքանակ հյուրերի համար՝ ապահովելով համապատասխան որակ։
- Սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատել, պահպանել ժամկետները։
- Աշխատել աշխատանքային ճկուն գրաֆիկով։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ մասնագիտական զարգացման.
- Համբերատար, բարեկիրթ և ժպտերես։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Պատասխանատու և հաշվետու:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդև լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2023թ․-ի մայիսի 19-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Թեկնածուներից մի մասը կհրավիրվի հարցազրույցի։
ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ | ՔՈԱՖ ԿՈՆՑԵՊՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՔՈ ԴԵՐԸ
Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում և Համագումարների կենտրոնում ադմինիստրատորի դերը քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (50%)
- Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
- Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
- Ընդունել վճարումներ՝ խիստ հետևելով ընդունված ընթացակարգին։
- Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
- Ծրագրում մուտքագրել և ելքագրել ստացված և սպառված ապրանքատեսակները։
- Սերտ համագործակցել մաքրության պատասխանատուների հետ՝ համոզվելով, որ սենյակների կահավորանքը, մաքրությունը և պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (35%)
- Արձագանքել հարցումներին և տրամադրել հյուրանոցի սենյակների, արժեքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն։
- Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (15%)
- Ներկայացնել առաջարկներ՝ ուղղված ընդունարանի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և գործառնությունների թիմին և կաշխատես Կոնցեպտ հյուրանոցի և Համագումարների կենտրոնի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավո խոսքին։
- Համակարգչային ծրագրերին. հյուրանոցային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հյուրանոցի ադմինիստրատիվ գործառույթներին, քանի որ ունես ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Մեծ պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, դրսևորել կազմակերպչական բարձր հմտություններ։
- Հաճախորդների հետ հաղորդակցվել պրոֆեսինալ մակարդակով, հարթել կոնֆլիկտային իրավիճակները։
- Աշխատել սթրեսային պայմաններում, պահպանել ժամկետները։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ մասնագիտական զարգացման։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Սոցիալապես պատասխանատու:
- Շարունակական կրթության գաղափարի կրող:
- Պատասխանատու և հաշվետու:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2023թ․-ի՝ մայիսի 19-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Թեկնածուներից մի մասը կհրավիրվի հարցազրույցի։
ՄԱՏՈՒՑՈՂ | ՔՈԱՖ ԿՈՆՑԵՊՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՔՈ ԴԵՐԸ
Եթե եռանդուն ես և ակտիվ, պատրաստ ես բարեհամբույր կերպով սպասարկել հյուրերին, ապա ՔՈԱՖ («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի ռեստորանի մատուցող/մատուցողուհու դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (85%)
- Դիմավորել և ուղեկցել հաճախորդներին դեպի իրենց սեղանները, տրամադրել և ներկայացնել մենյուն:
- Անհրաժեշտության դեպքում տրամադրել հաճախորդին մանրամասն տեղեկություն ճաշատեսակների մասին և աջակցել ուտեստի ընտրության հարցում:
- Ամեն օր՝ մինչև աշխատանքը սկսելը, խոհարարից ճշտել ուտեստների առկայությունը:
- Վերցնել պատվերներ և դրանք մատուցել կոկիկ և ժամանակին:
- Ստուգել պատվերի ճշգրտությունը և սխալների դեպքում անմիջապես լուծել խնդիրը մինչև այն մատուցելը:
- Հետևել սեղանների մաքրությանը մինչև հաճախորդների ժամանումը, հյուրընկալության ընթացքում և հաճախորդների հեռանալուց հետո:
- Ապահովել ՏրիոՍոֆթ ռեստորանային ծրագրում պատվերների գրանցման և հաշիվների փակման ճշգրիտ գործընթացը։
- Աջակցել աշխատակազմին և լինել թիմի լիարժեք անդամ:
- Աշխատել ջանասիրաբար սպասարկման գերազանց որակի հասնելու համար:
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (15%)
- Ներկայացնել հյուրերի առաջարկները անմիջական ղեկավարին և խոհարարներին՝ ուղղված սննդացանկի ցանկալի տեսականու, ինչպես նաև ռեստորանի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում և համագումարների կենտրոնում մատուցողի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնես թիմին և կաշխատես Կոնցեպտ ռեստորանի մենեջերի անմիջական առաջնորդությամբ։
Մենք ակնկալում ենք, որ․․․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Անգլերենի և ռուսերենի (բազային իմացություն)։ Գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Կազմակերպչական, հաղորդակցման գերազանց հմտությունների։
- Համակարգչային գիտելիքների (ռեստորանային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։
ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Միաժամանակ կատարել մի քանի գործողություններ և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել։
- Հմտորեն ներկայացնել ռեստորանի մենյուն։
- Հեշտությամբ հարթել կոնֆլիկտային իրավիճակները։
- Սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատել, պահպանել ժամկետները։
- Աշխատել աշխատանքային ճկուն գրաֆիկով ։
- Պահպանել առողջության և անվտանգության, սննդի և խմիչքի հետ կապված բոլոր սանիտարա-հիգիենիկ և անձնական հիգիենայի կանոնները։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ մասնագիտական զարգացման։
- Համբերատար, բարեկիրթ և ժպտերես։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Պատասխանատու և հաշվետու:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2023թ․-ի մայիսի 19-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է հայտերի ամենօրյա դիտարկում, որի արդյունքներից կախված՝ աշխատանքի ընդունման գործընթացն ու համապատասխան թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։ Թեկնածուներից մի մասը կհրավիրվի հարցազրույցի։
ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ | ՔՈԱՖ ԿՈՆՑԵՊՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՔՈ ԴԵՐԸ
Եթե եռանդուն ես, ակտիվ և մաքրասեր, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցի և համագումարների կենտրոնի մաքրուհու դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (85%)
- Ապահովել հյուրանոցի սենյակների, ընդհանուր սրահի և հարակից տարածքների մաքրությունը։
- Ապահովել սենյակների տարածքի և պարագաների իդեալական մաքրությունը, իրերի ճիշտ դասավորվածությունը և անկողնու կատարյալ հարդարումը։
- Ռացիոնալ և խնայողաբար օգտագործել մաքրող նյութերը:
- Տիրապետել մարքող նյութերի և սարքավորումների կիրառաման կարգին։
- Հետևել աշխատանքային էթիկայի և էսթետիկայի կանոններին
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (15%)
- Ուսումնասիրել այլ հյուրանոցների փորձերը և մշտապես բարելավել սենյակների մաքրման և հարդարման տեխնիկան, միշտ լինել իրազեկ ոլորտի նորարարություններին։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում մատուցողի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և թիմին և կաշխատես Կոնցեպտ ռեստորանի սրահի մենեջերի անմիջական առաջնորդությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Անգլերենի և ռուսերենի (բազային իմացություն)։
- Սենյակների մաքրման և հարդարման տեխնիկային։
- Կազմակերպչական, հաղորդակցման գերազանց հմտությունների։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Միաժամանակ կատարել մի քանի գործողություններ և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել։
- Աշխատանքի մեջ դրևորել կոկիկություն, զսպվածություն։
- Սթրեսային պայմաններում աշխատանքը կատարել որակյալ։
- Աշխատել աշխատանքային ճկուն գրաֆիկով։
- Աշխատանքի ընթացքում պահպանել առողջության և անվտանգության, սանիտարա-հիգիենիկ և անձնական հիգիենայի կանոնները։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Պատրաստ մասնագիտական զարգացման։
- Մաքրասեր, արագաշարժ, աշխատասեր և ճկուն։
- Համբերատար, բարեկիրթ և ժպտերես։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Պատասխանատու և հաշվետու:
- ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի մոտ գյուղերի բնակիչ (Դսեղ, Դեբետ, Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ, Ձորագյուղ, Ձորագետ, Թումանյան)
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություններ: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2023թ․-ի մայիսի 19-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։