Եղեգնուտի «աշնան արևը»

Այս տարի աշնան արևը հատուկ շռայլ գտնվեց։ Նրա ջերմությունն առավել զգացվում է գյուղում, երբ այն միախառնվում է աշնան մրգերի բույրի, վառարանի ծխի, վառվող տերևների հոտի,պլեճի ու քաղցր բալի կոմպոտի համերի հետ։

Եղեգնուտում աշուն է՝ ճիշտ ժամանակը վերջին մրգային օղին թորելու կամ առավոտյան հարազատների հետ խաշ ուտելու համար։

Մարցի սարվորները. կյանքը սարի ու գյուղի միջև

Առաջին ծլած խոտի բույրի հետևից նախիրը սար է բարձրանում: Սկզբում, ինչպես տեղացիներն են ասում, «մոտիկ սարը», հետո արդեն՝ «հեռու սարը»։

Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչների մեծ մասն ամեն տարի սար է գնում, որոշները՝ ընտանիքներով։ Սարում մի զույգ ավել ձեռքը չի խանգարի:

Մինչ տղամարդիկ զբաղվում են անասուններով, կանայք հասցնում են սեզոնային հատապտուղների ու խոտաբույսերի ձմռան պաշար հավաքել:

Ցնծա՜ Վահագնի, «Վահագն Վիշապաքաղ»-իդ տեսար…

Թավ կանաչ սարերով շրջապատված՝ իր բարձրադիր պատվանդանի վրա հաղթական կանգնած է Վահագն Վիշապաքաղը։ Նա խրոխտ հայացքով հսկում է գյուղն ու իր «ոտքերի տակ» վազվզող երեխաներին։

Բարի գալուստ բարձրադիր լեռների ու ցորյանի ծովերի մեջ սուզված Վահագնի գյուղ (Լոռու մարզ), որի դարպասները, ինչպես արդեն հասկացաք, 1973 թվականից հսկում է անձամբ Վահագն Վիշապաքաղը։

Դսեղ. մեր գյուղն էն է, որ հպարտ, լեռների մեջ միգապատ…

Լոռվա ձորի պռնկին՝ Դսեղի անծայր դաշտերում, ձիերն ազատ վազվզում են, իսկ գյուղամեջում եկվորներին Թումանյանի հեքիաթների հերոսների քարե արձաններն են դիմավորում։ Նրանք էլ հենց հուշում են թումանյանական այն բոլոր տողերը, որ անգիր գիտենք դեռ դպրոցից։

Մարգահովիտ` սաղ սար ա

Եթե կանգնած տեղդ ուր էլ նայես, սաղ սար լինի, ուրեմն վստահ եղիր` դու Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ես։ Լեռներն այստեղ այնքան մոտ են, որ թվում է՝ ձեռքդ մեկնես, կարող ես սարի գագաթի ձյունից ձնագնդի սարքել։ Իսկ եթե սահնակով իջնես լանջն ի վար, կհայտնվես ստորոտում փռված գարնան գրկում։

Մոտկորի թաքնված գյուղերից մեկը՝ Շամուտ

Մոտկորի թաքնված գյուղերից մեկը՝ Շամուտ Հունիսի 13, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 3 րոպե կարդալու համար Լոռու Մոտկոր գյուղատեղին, որն ընդգրկում է Մարց, Lnրուտ, Աթան, Շամուտ և Ահնիձոր գյուղերը, մարզի քիչ բացահայտված անկյուններից է։ Բնակավայրի խորհրդավոր անտառների, լեռների ու ձորերի արանքներում ծվարած փոքր, բայց վաղեմի պատմություն ունեցող գյուղերից մեկը Շամուտն է, որն իր…

Դեբետ՝ դբա լավը, դբա ՍՄԱՐԹ-ը

Արդեն մի տարի է, ինչ Լոռու մարզի Դեբետ գյուղը «դբա լավից» անցում է կատարել «դբա ՍՄԱՐԹ-ը»: Կանաչի մեջ ոտից գլուխ թաղված գյուղն ունի ժամանակակից համայնքապետարանի շենք, փողոցային լուսավորություն, ավտոբուսի կանգառ, գրադարան, իսկ շուտով` նաև գեղեցկության սրահ, բուլանժերի, ժամանակակից դպրոց, մանկապարտեզ և այլ բիզնեսներ ու ենթակառուցվածքներ:

Լոռու Ազնվաձոր գյուղի երիտասարդ դեմքերը

Լոռու Ազնվաձոր գյուղի երիտասարդ դեմքերը Դեկտեմբերի 12, 2021 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 3 րոպե կարդալու համար Վանաձորից քիչ հեռու` Բազումի լեռնաշղթայի գոգավոր լանջերի արանքում, տեղակայված է Ազնվաձոր անունով մի գյուղ, որ 300-ից ավելի բնակչություն ունի։ Թե ինչու է գյուղն այսպես վերանվանվել 1991-ին, իմացանք համայնքի երիտասարդ բնակիչ Արգամ Շահնազարյանից։ «Չգիտեմ՝ որքանով է այդպես, բայց…

Ձորագյուղ` ձորերով շրջապատված գյուղը

Անծայր դաշտեր, ամպերին հասնող լեռներ ու դաշտերի պռնկից կախված ձորեր, որոնց արանքը ճեղքելով՝ հոսում է Ձորագետը։
Կլոր տարի այս համայնապատկերն է բացվում Ձորագյուղի համարյա ամեն մի տան պատշգամբից:

Հեթա՜յ զադը (ա՜յ քեզ բան)-, թերեւս ամենաճիշտ արտահայտությունն է Լոռու բարբառով, որով կարելի է փոխանցել բնապատկերի ողջ գեղեցկությունը։

Վահագնաձոր` մի գյուղ լիքը մանուկներ

Երեկոյան 8-ի կողմերը, եթե հանկարծ հայտնվեք Վահագնաձոր գյուղի խաղահրապարակում ու լսեք, թե ինչպես են երեխաները միաձայն «Բա-թո~ւմ, Բա-թո~ւմ» վանկարկում, մի շփոթվեք, դուք տակավին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում եք:

Պարզապես երեխաներն անհամբեր սպասում են Երևան-Բաթում գնացքի ժամանմանը:

Նոր սկսվող աշունը Լոռու Բազում գյուղում

Նոր սկսվող աշունը Լոռու Բազում գյուղում Սեպտեմբերի 26, 2021 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 3 րոպե կարդալու համար Տարվա բոլոր եղանակներն արտահայտիչ են Լոռու Բազումի լեռնաշղթայի հարավային լանջին թաքնված համանուն Բազում գյուղում։ Դե, պատկերացրե՛ք՝ որքան գեղեցիկ է նոր-նոր սկսվող աշունը։ Լեռնային ռելիեֆով այս գյուղն ունի 900-ից ավելի բնակիչներ, որոնք զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ՝…