ՍՄԱՐԹ-ի ամենագունավոր անկյունը

Հաստատ դուք էլ կշփոթվեք, երբ առաջին անգամ հայտնվեք ՍՄԱՐԹ-ի մանկան զարգացման անկյունում, որտեղ հարյուրից ավել խաղեր ու խաղալիքներ կան։ Իսկ ամենակարևորն այն է, որ կարող եք ամեն ինչին ձեռք տալ ու խաղալ։ Այստեղ ամեն շաբաթ Լոռու մարզի 10 գյուղերից 3-6 տարեկան 140 երեխա սովորում ու աշխարհը բացահայտում է խաղերի միջոցով. «սար են բարձրանում», «ճանապարհներ կառուցում», հաղթահարում սեփական վախերն ու դժվարությունները, օգնում իրար և պարզապես զվարճանում։

Հացիկի «ուրախ գնացքը»

«Զգուշացե’ք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` Մանկան զարգացման անկյուն»։
Այս յուրօրինակ գնացքն ամեն օր իր մշտական փոքրիկ ուղևորներին Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի սպասասրահից տեղափոխում է դեպի Մանկան զարգացման անկյուն։

Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան և Խանջյան գյուղերիցկենտրոն է հաճախում 3-6 տարեկան շուրջ 75 երեխա։

Խաղահրապարակ երջանիկ մանկության համար

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ երջանիկ մանկություն ունենալու համար՝ հոգատար ծնողներ, ապահով ու հարմարավետ կենսամիջավայր, խաղալիքներ, խաղեր։ Է՞լ ինչ։ Պատասխանները կարող են տարբեր լինել։ Ինչևէ, մագլցելը, ճոճվելը, վազվզելն ու սահելը մշտապես երեխաների ամենասիրելի զբաղմունքն են։

Օգնելով երեխաներին ինքնարտահայտվել անկաշկանդ

Երբևէ զգացե՞լ եք, թե որքան կարևոր է արտահայտվելիս ճիշտ բառերն ընտրելը։ Երբևէ տատանվե՞լ եք ճշմարտությունը կամ ճիշտ բան ասելու միջև։ Արդյոք դա չի՞ նշանակում պարզապես ի վիճակի լինել արտահայտել այն, ինչ իրապես նկատի ունեք:

Արևոտ անկյուններ և արևոտ մանկություն

Ինչպե՞ս կարելի է խթանել նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումը։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) գտել է այդ հարցի պատասխանը՝ ստեղծելով Մանկան զարգացման կենտրոն և մանկան զարգացման «Արևոտ» անկյուններ։

Հոգեբանական թատրոն․ 7-ամյա ուղևորություն

Հնարավո՞ր է արդյոք համատեղել թատրոնի նկատմամբ սերն ու երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ)՝ երեխայի և ընտանիքի ծառայությունների թիմը հենց այդ է անում՝ 2012թ․ սկսած։