Մարիամ Խառատյան. ապագա ռադիոինժեները Մարցից

ՔՈԱՖ-ի հետ նրա ճամփորդությունը սկսվեց 10 տարեկանում, երբ նա առաջին անգամ մասնակցեց ամառային ճամբարին։ Այսօր նա ՍՄԱՐԹ-ում իր ութերորդ ծրագիրն է սկսել ու միաժամանակ ինտերն է ու SMARTcast-ն (փոդքասթ) է վարում։

Լոռու մարզի Մարց գյուղից 18-ամյա Մարիամ Խառատյանը համոզված է, որ նոր բան սովորելու ու ակտիվ լինելու համար միայն ցանկություն է պետք, և անգամ գյուղի վատ ճանապարհը խոչնդոտ չէ։

Սիրակ Գաբրիելյան՝ «էլեկտրոնիկայի գուրուն»

Ննջարանի պահարանի դարակներն այլև չեն հերիքում նրա բոլոր լարերը, սխեմաներն ու դետալները տեղավորելու համար։ Սենյակի միակ սեղանը ծառայում է միայն նրան, որի վրա փռված, առաջին հայացքից ոչ պիտանի, դետալները երկրորդ կյանք են ստանում։
Ձորագյուղից (Լոռու մարզ) 14-ամյա Սիրակ Գաբրիելյանը էլեկտրոնիկայով տարվել է փոքրուց։
Երևի արդեն կռահեցիք, որ ՍՄԱՐԹ-ում նրա ամենասիրելի ծրագրերից մեկը մեխանիկան է։ Բայց դա չխանգարեց նրան մեծ հատաքրքրությամբ ինը ծրագիր հաջողությամբ ավարտել։

Կրիստինա Ավագյան՝ «քայլող ներկապնակ»

Վառ գույնի մազեր, նույնքան վառ ու ճաշակով համադրված հագուկապ։ Կերպարն ամբողջացնում են արտասովոր ականջօղերն ու լայն ժպիտը։ Ծանոթացեք ՍՄԱՐԹ-ի նկարչության ծրագրավար Կրիստինա Ավագյանի հետ, ով, ասես, «քայլող ներկապնակ» լինի։

Կրիստինան ՍՄԱՐԹ-ում է հայտնվել Արմավիր-Լոռի «ուղիղ չվերթով»։ Մինչ այդ նա ՔՈԱՖ-ի կրթական ծրագրով նկարչություն էր դասավանդում Արմավիրի գյուղերում։

Մակինյանների «երաժշտական ընտանիքը»

Քույրը ասիական լեզուներով է տարված ու սիրում է ամպեր լուսանկարել, իսկ եղբայրը՝ համով պատրաստել և վիրտուալ ֆուտբոլ խաղալ (նվագելու պատճառով չի կարող ակտիվ սպորտով զբաղվել)։ Բայց կա երկու բան, որ նրանց միավորում է` ՍՄԱՐԹ-ն ու երաժշտությունը։

15-ամյա Լիլյան դաշնակահար է, իսկ 12-ամյա Ժորան՝ թավջութակահար։

Արաքսյա Ապրեսյան՝ մեծ բեմի մասին երազողը

Նրա «ուշքը գնում» է կենդանիների համար, ՍՄԱՐԹ-ում հասցրել է յոթ ծրագրի մասնակցել ու 13 տարեկանում արդեն հստակ որոշել է` դերասանուհի է դառնալու:

«Շատ եմ ուզում դերասան լինելուց բացի նաև կատարողական արվեստի դասեր տալ երեխաներին այնտեղ, որտեղ դրա կարիքը լինի»,- ասում է Օձունից Արաքսյա Ապրեսյանը, ով հաջողացնում է թատերական խմբակին զուգահեռ իր փոքր տնտեսությունը վարել։

Գարիկ Ղազարյան՝ լուսանկարչության մեծ սիրահարը

Դեբետից 16 տարեկան Գարիկ Ղազարյանը ՍՄԱՐԹ-ի վետերաններից է, որ մինչ այսօր հասցրել է յոթ ծրագրի մասնակցել։
Մինչև ՍՄԱՐԹ գալը Գարիկը ինչով ասես որ չի զբաղվել` կարատե, ըմբշամարտ, դհոլ, ազգային պարեր։

Ագրոտեխնոլոգիայի ծրագիրը նրան ոգեշնչեց գյուղատնտեսության մեջ խորանալ՝ մասնավորապես մեղվաբուծության։

Քայլող փոթորիկ ու կարծրատիպեր կոտրող մեր իրավաբան Անժելիկան

Քայլող փոթորիկ ու կարծրատիպեր կոտրող իրավաբան Անժելիկան Հուլիսի 29, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Նկարները՝ Անժելիկա Նազարեթյանից 4 րոպե կարդալու համար Արդարության համար ամենուր պայքարող, Հայաստանն անմնացորդ սիրող, իր մեջ մեծն խոհարարի (նա ձեզ ախորժելի ուտեստների մի ամբողջ ճաշացանկ կթվարկի, որ կարողանում է պատրաստել) ու տաղանդավոր երգչուհու (հաճախ մեր թիմին հավաքույթների ժամանակ զարմացրել է իր ձայնով)…

Ասատուր Սարկիսյան՝ ռուբիկ-կուբիկի մեծ երկրպագուն

Եթե Թումանյան քաղաքից 17-ամյա Ասատուրին խնդրեք նկարագրել իր կյանքը երկու բառով, նրա դեպքում դա կլինի երեքը՝ ռուբիկ-կուբիկ, կինո ու վիդեոմոնտաժ։

Բայց սրանով չեն սահմանափակվում նրա հետաքրքրությունները։ Այս ընթացքում նա հաջողացրել է ՍՄԱՐԹ-ի 6 ծրագիր (ծրագրավորում, անգլերեն, կատարողական արվեստ, ֆինանսներ, թվային նկարչություն և մեխանիկա) ավարտել։ Ափսոսում է միայն, որ այլևս չի հասցնի ձայնային ձևավորման ծրագրին էլ մասնակցել։

Մարիամ Սարգսյան` նկարել, նկարել, նկարել

Նրա օրը սկսվում ու ավարտվում է նկարելով, իսկ սիրելի «բնորդները» թռչուններն են։ Արևածագցի 17-ամյա ՔՈԱՖցի Մարիամ Սարգսյանը որոշել է նկարչուհի դառնալ։

Մինչև վերջերս նա հաջողացնում էր նկարելուն զուգահեռ նաև վիքի ակումբ ու ռոբոտաշինության հաճախել, ՔՈԱՖ-ի Աֆլաթուն, Access ծրագրերին մասնակցել։ ՍՄԱՐԹ կենտրոնի բացվելուն պես էլ դարձավ առաջին ուսանողներից։

Հայկի ինքնաճանաչողության արվեստը՝ թատրոն

Հայկի ինքնաճանաչողության արվեստը՝ թատրոն Մայիսի 23, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 2 րոպե կարդալու համար «Քարը ես էի․․․ բայց չէ՞ որ քարի տակ կարող է մի սիրուն ծաղիկ լինել, որը միայն բարձրացնելով կարող ես տեսնել»,- պատմում է 13-ամյա Հայկն ու ստիպում մի պահ լռել ու մտածել։ Խոսքը ՔՈԱՖ-ի «Իմ թատրոնը» ծրագրի ներկայացման իր…

Մանե vs Գագո դուետը

-Գագոյին հարմար տեղավորեցի՞ր, դե թռի բեմ…
-Գագոն արդեն նստած է, դու էլ սկսի նկարել…
Այսպես են սկսվում Լեռնագոգից 11-ամյա Մանեի նկարչության ու թատրոնի ծրագրերը։

Գագոն տիկնիկ է, որը տասը տարուց ավել Մանեի անբաժան ընկերն է։ Գագոյի ներկայությանը հասցրել են հարմարվել և՛ երեխաները, և՛ ծրագրավարները։

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում Մայիսի 1, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 3 րոպե կարդալու համար Մենք ձեզ հաճախ պատմում ենք գյուղերում մեր աշխատանքի, մեր ուսանողների հաջողությունների, ընթացիկ ու ապագա ծրագրերի մասին։ Թե ովքեր են այն մարդիկ, որոնք ամենօրյա աշխատանք են տանում ու այդ ծրագրերը իրականություն դարձնում, հաճախ մնում է «կադրից դուրս»։ Այսօր՝…