Հայրենի բնօրրանի խորհրդավոր աշխարհը․ Դեբեդի կիրճ

Հնագույն բերդեր և անառիկ բարձունքներ, անտառների թավուտ և ոլորապտույտ կածաններ, անցյալի խորքերից արձագանքող կանչեր և դեպի ապագան կարկաչող ջրեր՝ ՔՈԱՖ-ը հանում է գաղտնիքների շղարշը Լոռու մարզի Դեբեդի կիրճից։

Տնից տուն՝ մի նոր պատմություն Արցախից

ՔՈԱՖ-ի շահառու գյուղերը նոր բնակիչներ ունեն՝ բնակիչներ, որ էլի հայրենիքում են, սեփական հողի վրա, բայց երազում են իրենց տուն վերադառնալ։ Արցախից են եկել։ Արդեն մեկ ամսից ավելի է՝ Արցախը լքել են, բայց այն իրենց չի լքել։

Բենիամին գյուղի առօրյան պատերազմի օրերին

Պատերազմում հիվանդանում է մարդու հոգին։ Հարազատ մարդու կորուստը կամ գիտակցումը, որ նա վտանգի մեջ է, հանպատրաստից տուն-տեղը լքելու ցավը, միջավայրի փոփոխությունը, անորորշությունն և վախն ազդում են մարդու հոգեբանության վրա։

Մարդիկ Դալարիկ գյուղի ամենահզոր ռեսուրսն են

«Դալարիկի մեծագույն ռեսուրսը ո՛չ գյուղատնտեսական հողերն են, ո՛չ էլ գյուղի տեղանքը։ Դալարիկը բացառիկ է իր ուժեղ անհատներով»,- ասում է ՔՈԱՖ-ի Կրթական ծրագրերի ղեկավար և Դալարիկի նախկին բնակիչ Լիլիթ Հակոբյանը։

Հուշեր կարանտինից․ ի՞նչ էր հեռավար կյանքը մեզ համար

Շուրջ վեց ամիս առաջ, երբ բոլորս ստիպված էինք մեկուսանալ, չէինք էլ պատկերացնի, որ դեռ մի 180 օր էլ սպասելու էինք կանաչ լույսին, որ դուրս գանք մեր տուն-գրասենյակներից՝ ճաշասենյակից, ննջարանից, խոհանոցից, ու վերադառնանք իրականություն։

ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցում իջևանելու 5 պատճառ

Ինչո՞ւ պետք է այցելել «Կոնցեպտ» հյուրանոց․ ամեն այցելու էլ կասի, որ եզակի տեղանքը հիմնական այցեքարտն է։ Հայաստանի հյուսիսարևելյան մարզը՝ Լոռին, հռչակված է իր փարթամ անտառներով, սար ու ձորերով։

Խաղաղ մտքով՝ լարված սահմանագծին

Խաղաղ մտքով՝ լարված սահմանագծին Հուլիսի 18, 2020 Հեղինակ՝ Նանե Վարդանյան 2 րոպե կարդալու համար «Սովոր ենք կրակոցի ձայներին»,- հանգիստ ասում է 17-ամյա Լաուրա Եսայանը։ Նա ապրում է Տավուշի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում։ Լեռնային Ղարաբաղի ազատամարտից այս կողմ մարդիկ սովորել են անվերջանալի լարվածության պայմաններում ապրել հայ-ադրբեջանական սահմանին։ Օր չկա, որ չմտածեն անվտանգության մասին, երբ գնում են դաշտ՝…