ՍՄԱՐԹ-ի ամենագունավոր անկյունը

Հաստատ դուք էլ կշփոթվեք, երբ առաջին անգամ հայտնվեք ՍՄԱՐԹ-ի մանկան զարգացման անկյունում, որտեղ հարյուրից ավել խաղեր ու խաղալիքներ կան։ Իսկ ամենակարևորն այն է, որ կարող եք ամեն ինչին ձեռք տալ ու խաղալ։ Այստեղ ամեն շաբաթ Լոռու մարզի 10 գյուղերից 3-6 տարեկան 140 երեխա սովորում ու աշխարհը բացահայտում է խաղերի միջոցով. «սար են բարձրանում», «ճանապարհներ կառուցում», հաղթահարում սեփական վախերն ու դժվարությունները, օգնում իրար և պարզապես զվարճանում։

Կրիստինա Ավագյան՝ «քայլող ներկապնակ»

Վառ գույնի մազեր, նույնքան վառ ու ճաշակով համադրված հագուկապ։ Կերպարն ամբողջացնում են արտասովոր ականջօղերն ու լայն ժպիտը։ Ծանոթացեք ՍՄԱՐԹ-ի նկարչության ծրագրավար Կրիստինա Ավագյանի հետ, ով, ասես, «քայլող ներկապնակ» լինի։

Կրիստինան ՍՄԱՐԹ-ում է հայտնվել Արմավիր-Լոռի «ուղիղ չվերթով»։ Մինչ այդ նա ՔՈԱՖ-ի կրթական ծրագրով նկարչություն էր դասավանդում Արմավիրի գյուղերում։

Մակինյանների «երաժշտական ընտանիքը»

Քույրը ասիական լեզուներով է տարված ու սիրում է ամպեր լուսանկարել, իսկ եղբայրը՝ համով պատրաստել և վիրտուալ ֆուտբոլ խաղալ (նվագելու պատճառով չի կարող ակտիվ սպորտով զբաղվել)։ Բայց կա երկու բան, որ նրանց միավորում է` ՍՄԱՐԹ-ն ու երաժշտությունը։

15-ամյա Լիլյան դաշնակահար է, իսկ 12-ամյա Ժորան՝ թավջութակահար։

Արաքսյա Ապրեսյան՝ մեծ բեմի մասին երազողը

Նրա «ուշքը գնում» է կենդանիների համար, ՍՄԱՐԹ-ում հասցրել է յոթ ծրագրի մասնակցել ու 13 տարեկանում արդեն հստակ որոշել է` դերասանուհի է դառնալու:

«Շատ եմ ուզում դերասան լինելուց բացի նաև կատարողական արվեստի դասեր տալ երեխաներին այնտեղ, որտեղ դրա կարիքը լինի»,- ասում է Օձունից Արաքսյա Ապրեսյանը, ով հաջողացնում է թատերական խմբակին զուգահեռ իր փոքր տնտեսությունը վարել։

Եղեգնուտի «աշնան արևը»

Այս տարի աշնան արևը հատուկ շռայլ գտնվեց։ Նրա ջերմությունն առավել զգացվում է գյուղում, երբ այն միախառնվում է աշնան մրգերի բույրի, վառարանի ծխի, վառվող տերևների հոտի,պլեճի ու քաղցր բալի կոմպոտի համերի հետ։

Եղեգնուտում աշուն է՝ ճիշտ ժամանակը վերջին մրգային օղին թորելու կամ առավոտյան հարազատների հետ խաշ ուտելու համար։

Կանայք՝ հյուրընկալության ոլորտի ակտիվ դերակատարներ Լոռիում

Կանայք՝ հյուրընկալության ոլորտի ակտիվ դերակատարներ Լոռիում Նոյեմբերի 30, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 3 րոպե կարդալու համար Լոռին հայտնի է Հայաստանի ամենահյուրընկալ մարզերից մեկը լինելով, իսկ որքա՞ն զարգացած է մարզում հյուրընկալության ոլորտը, որո՞նք են վերջինիս զարգացման հեռանկարները, որոնց ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա տանելու։  Հյուրընկալության ոլորտում ՔՈԱՖ-ի սոցիալական ձեռներեցությունը՝ ՍՄԱՐԹ կենտրոնին կից գտնվող…

Հացիկի «ուրախ գնացքը»

«Զգուշացե’ք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` Մանկան զարգացման անկյուն»։
Այս յուրօրինակ գնացքն ամեն օր իր մշտական փոքրիկ ուղևորներին Հացիկի երեխայի և ընտանիքի կենտրոնի սպասասրահից տեղափոխում է դեպի Մանկան զարգացման անկյուն։

Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան և Խանջյան գյուղերիցկենտրոն է հաճախում 3-6 տարեկան շուրջ 75 երեխա։

Գարիկ Ղազարյան՝ լուսանկարչության մեծ սիրահարը

Դեբետից 16 տարեկան Գարիկ Ղազարյանը ՍՄԱՐԹ-ի վետերաններից է, որ մինչ այսօր հասցրել է յոթ ծրագրի մասնակցել։
Մինչև ՍՄԱՐԹ գալը Գարիկը ինչով ասես որ չի զբաղվել` կարատե, ըմբշամարտ, դհոլ, ազգային պարեր։

Ագրոտեխնոլոգիայի ծրագիրը նրան ոգեշնչեց գյուղատնտեսության մեջ խորանալ՝ մասնավորապես մեղվաբուծության։

Ամփոփելով 2022-ը․ ՔՈԱՖ-ի խոշոր ենթակառուցվածքային նախագծերը

2022-ին ՔՈԱՖ-ի խոշոր ենթակառուցվածքային նախագծերը Նոյեմբերի 18, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան 4 րոպե կարդալու համար 2022 թվականը հագեցած ու բուռն տարի էր ՔՈԱՖ-ի համար՝ լի նոր նախաձեռնություններով, հիմնարկեքներով ու համագործակցություններով։ Հետհայացք նետելով՝ ներկայացնենք Հայաստանի գյուղական համայնքներում ՔՈԱՖ-ի կատարած ամենախոշոր ներդրումները, որոնք շարունակվել կամ մեկնարկել են այս անցնող տարում։  ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն | գյուղ Մյասնիկյան (Արմավիր)…

Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի դեմքերը

Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի դեմքերը Նոյեմբերի 13, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան Լուսանկարները՝ Քնար Բաբայանի 3 րոպե կարդալու համար Եթե հասցրել եք Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնով երբևէ շրջայց անել, հավանաբար նկատած կլինեք կենտրոնի տարբեր ծրագրերի համար նախատեսված սենյակներն ու անկյունները՝ լի ուսանողների աշխատանքներով։ Եթե շրջայցերի ժամանակ կենտրոնը երբեմն դատարկ է լինում՝ ուսումնական ընթացքին չխանգարելու համար, դասերի…

Հեքիաթային Ամանոր սարերում | Կոնցեպտ հյուրանոց

Հեքիաթային Ամանոր սարերում | Կոնցեպտ հյուրանոց Նոյեմբերի 8, 2022 Հեղինակ՝ Նանե Վարդանյան 3 րոպե կարդալու համար Աշնանից ձմեռ անցումը ստիպո՞ւմ է երազել տաքուկ Ամանորի ու առատ ձյան մասին։ Պարտադիր չէ սեփական ամառանոց ունենալ, որ այս տարի Նոր տարին ու Սուրբ ծնունդը նշեք քաղաքի աղմուկից շա՜տ հեռու՝ մաքուր օդին, ձյունածածկ սարերով պարուրված։ Եթե կա մի վայր,…