Աղվան պապիկը, Լյութեր Քինգն ու Կարո Արմենը
Երբ տարիներ առաջ փոքրիկ Աղվան Մնացականյանն ասաց, որ ցանկանում է երկրի նախագահ դառնալ, տնեցիներից ոչ ոք չծիծաղեց ու չասաց, որ դա անհնար է։ Իսկ նրա պապիկը՝ ավագ Աղվան Մնացականյանը, նույնիսկ խրախուսեց՝ պնդելով, որ երեխան պետք է լավ կրթություն ստանա, որպեսզի կարողանա օգտակար լինել հայրենիքին: