psychological services

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դրական և աջակցող միջավայր, որն օժանդակում է երեխայի զարգացմանը կանխարգելիչ և շտկողական հոգեբանական աշխատանքների, ինչպես նաև խորհրդատվության միջոցներով

ՔՈԱՖ-ի հոգեբանական ծառայությունները կենտրոնացած են երեխաների ու դեռահասների հոգեկան առողջությունն ապահովելու վրա՝ նրանց զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելով: Դեռահասության տարիքը ձևավորման մի կրիտիկական փուլ է, երբ երեխաները մանկությունից անցնում են հասուն կյանք: Դրական մթնոլորտն ու փորձն այս փուլում վճռական և խթանիչ նշանակություն ունեն երեխայի առողջ ու արդյունավետ զարգացման համար ամուր հիմք ստեղծելու առումով: ՔՈԱՖ-ի հոգեբաններն անց են կացնում թերապիայի անհատական ու խմբային հանդիպումներ, խորհրդատվություն, հոգեբանական վարժություններ՝ անհատական մոտեցմամբ, որ մշակվում է յուրաքանչյուր երեխայի խնդիրների, բարդությունների, տարիքի և այլ բնութագրերի հաշվառմամբ: Այս գործիքները կիրառվում են նաև հնարավոր դժվարությունների առաջացումը կամ առկա դժվարությունների բարդացումը կանխելու նպատակով: 

Այս գործընթացին մենք նաև ծնողներին և ուսուցիչներին ենք ներգրավում տեղեկացվածությունը բարձրացնելու, ուսուցողական սեմինարների ու կանոնավոր հանդիպումների միջոցով՝ ըստ անհրաժեշտության: Որոշ դեպքերում ծնողները նույնպես հոգեբանական խորհրդատվություն և օգնություն են ստանում: ՔՈԱՖ-ի հոգեբանները նաև դպրոցական հոգեբանների հետ են աշխատում՝ նրանց կարողություններն ուժեղացնելու համար: Նրանք միասին աշխատում են դպրոցականների հետ, որպեսզի վերջիններս կարողանան անվտանգ օգտվել համացանցից, քննությունից առաջ կարողանան հաղթահարել սթրեսը, կարողանան կանխել կամ հաղթահարել ծաղրուծանակի կամ միմյանց դեմ ուղղված բռնության այլ դեպքերը