ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Մարդիկ իրավունք ունեն փոխել իրենց կյանքն ու իրենց ավանդն ունենալ առավել ուժեղ համայնք ձևավորելու մեջ

Ցածր եկամուտներն ու սակավ զբաղվածությունը լայնորեն տարածված են Հայաստանի գյուղերում: Սոցիալական խնդիրները՝ աղքատությունը, ընտանեկան բռնությունները, խտրականությունը, նույնպես լայն տարածում ունեն: Սոցիալական պաշտպանվածության ապահովումը նույնպես դժվար է, ինչն ավելի անտեսված և խոցելի է դարձնում գյուղական բնակչությանը: Բացի այդ, փոքր համայնքները ներամփոփվում են, և այնտեղ են սովորաբար դիտարկվում խտրականությունն ու կարծրատիպերը: ՔՈԱՖ-ը տեղերում վարձում ու ուսուցանում է սոցիալական աշխատողներին, ովքեր աշխատանքներ են տանում ինչպես անհատական, այնպես էլ համակարգային մակարդակներում, համատեղ աշխատում են մարդու, ընտանիքի և հանրության հետ: ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատողները դուրս են գալիս հասարակական բարեփոխումներին խոչընդոտող հիմնական խնդիրների լուծման հարցում մարդկանց օգնություն ցուցաբերելու շրջանակներից: Նրանց աշխատանքը ներառում է դեպքերի, վիճակի վերահսկողություն և կանխարգելիչ միջոցառումներ՝ ուսուցման ու իրազեկության բարձրացման ճանապարհով: 2006 թ.-ից սկսած՝ ամեն տարի բացահայտվում են մոտավորապես 170 նոր դեպքեր, որոնց 20%-ը լուծվում և փակվում է մեկ տարվա ընթացքում: