ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գյուղաբնակ ամեն երեխա կարող է հաղթահարել խոսքի և ուսման հետ կապված դժվարությունները, բարձր ինքնագնահատման ու ինքնուրույնության հասնել՝ պատրաստ լինելով ավելի շատ մասնակցել ուսումնառության գործընթացին

Խոսքի խանգարումները կարող են ազդել ինքնագնահատականի ու սոցիալական շփման ընդունակության վրա՝ սահմանափակելով հաղորդունակությունը, ինչն իր հերթին ազդում է կյանքի ընդհանուր որակի վրա: Խոսքի հապաղումները կարող են մեկուսացման մեծ պատճառ դառնալ, եթե չվերացվեն: Խոսքի խանգարում ունեցող երեխաները կարող են չզարգացնել հաղորդակցական հմտություններ,  ունենալ ամոթի, զայրույթի, վախի զգացում, ինչն էլ հաճախ առաջացնում է հոգեբանական խնդիրներ: Ինչպես պարզել է ՔՈԱՖ-ը, ամեն դասարանում երեխաների  15%-ն ունի խոսքի խանգարումներ: ՔՈԱՖ-ի ուշադրությունը հենց այն տարիքի վրա է կենտրոնացած, երբ երեխայի ուսուցումն ընթանում է արագ ու շատ արդյունավետ է երեխաների հետ տարվող աշխատանքներում առկա խոչընդոտների հաղթահարման առումով, երբ հնարավոր է բարելավել երեխայի՝ մտքեր, գաղափարներ ու զգացմունքներ ընկալելու և արտահայտելու ընդունակությունները, նրան հասցնել դպրոցական ուսմանը պատրաստության և նրա ընդունակությունները դարձնել գրագիտություն: 

ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունը նախատեսված է 3-10 տարեկանների համար, որոնք անհատական և խմբային թերապիա են ստանում շաբաթական երկու անգամ: Մենք գործընթացին ներգրավում ենք նաև ծնողներին և ուսուցիչներին՝ տեղեկացվածության բարձրացման,  ըստ անհրաժեշտության կազմակերպվող ուսումնական սեմինարների ու  դեմ առ դեմ ձևաչափով կանոնավոր հանդիպումների միջոցով: 2012 թ.-ից ի վեր ավելի քան 1200 երեխա կարողացել է հաղթահարել խոսակցական խնդիրները:  Մենք տարեկան 83,6% հաջողություն ունենք: Առավել լուրջ հոգեբանական խանգարումներ (աուտիզմ, Դաունի սինդրոմ, ուղեղի կաթված և այլն) ունեցող երեխաները թերապիա ստանում են անընդմեջ: