«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) 2003թ. ի վեր իրականցնում է երեխայակենտրոն ծրագրեր՝ միտված Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը։ Իրականացվող ծրագրերը չորս հիմնական ուղղություններով են՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական ու տնտեսական զարգացում։ Մեր գործունեության շուրջ երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է մեր ծրագրերը հասցնել Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 64 գյուղեր՝ փոխելով շուրջ 107,000 մարդու կյանք։