ԲԻԶՆԵՍ

Հայաստանի գյուղերում ձեռներեցության լանդշաֆտի վերափոխման խթանում

ՔՈԱՖ-ը նպատակամետ է Հայաստանի գյուղական վայրերում փոքր ու միջին ձեռնարկությունների գործարար լանդշաֆտի վերափոխման արագացմանը։ Հայաստանում աճի սահմանափակ հնարավորությունների պայմաններում մանր ֆերմերները պետք է բարձրացնեն արտադրության որակն ու արդյունավետությունը, որպեսզի հնարավորություն ունենան դիմակայելու արտասահմանյան մրցակցությանը: Զարգացող երկրներում արևմտականացման միտումները, ինչպես նաև բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտների մեծացումը հանգեցրին ավելացված արժեքով նոր ապրանքներին տրվող նախապատվության աճի, ինչն էլ բերեց շուկայի աճ: Այսպիսով, պարենային ինքնաբավությունը առաջիկա տարիներին կարևորագույն նշանակություն կունենա զարգացող երկրների համար:Բիզնեսի զարգացման ՔՈԱՖ-ական նախագծերը կենտրոնացած են գյուղում, գյուղախմբում կամ տարածաշրջանում արժեքային տարբեր շղթաների զարգացման վրա: ՔՈԱՖ-ի բոլոր գյուղերը հետևողականորեն ուսումնասիրված ու գնահատված են, որոշված են նրանց մրցակցային առավելություններն ու ներդրումային հնարավորությունները: Համապատասխանաբար, տեղական իշխանությունների և գյուղերի բնակչության հետ սերտ համագործակցելով՝ մշակվում և իրականացվում են յուրաքանչյուր համայնքի համար յուրահատուկ ու բացառիկ բիզնես ծրագրեր: 

Բիզնեսի զարգացման ծրագրերի հիմնարար բաղադրիչներն են շուկայական համակարգի կայուն զարգացումը, ներուժի զարգացման գծով վերապատրաստումները և սարքավորումների ու ենթակառուցվածքների ոլորտում երկարաժամկետ ներդրումների առկայությունը: Մասնագիտական  նրբությունների, հմտությունների ուսուցումը և խորհրդատվությունը տեղական ձեռնարկություններին հնարավորություն են տալիս մշտապես զարգացնել իրենց արտադրությունը: Ձեռնարկատերերը հմտություններ են ձեռք բերում նաև բրենդավորման, մարքեթինգի, վաճառքի ու ֆինանսների ոլորտներում, որպեսզի կարողանան արդյունավետ կառավարել սեփական բիզնեսը: