Գլխավոր հաշվապահ 

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու փորձառու մասնագետ ես, աշխատում ես հաշվապահական օրենքների պահպանման մոտեցումներով և ունես հաշվապահական, հարկային և ֆինանսական հաշվառման աշխատանքների որակյալ և արդյունավետ աշխատանքային փորձ, ապա ՔՈԱՖ-ում (Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ) գլխավոր հաշվապահի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ (50%)

  • Հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում և աշխատանքների կազմակերպում՝ Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների, Ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտների և ՀՀ հարկային օրենսդրության համաձայն:
  • Սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա հաշվապահական ձևակերպումների ապահովում հաշվապահական հաշվառման ծրագրում:
  • Ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին և ճշգրիտ արտացոլում հաշվահական հաշվառման հաշիվներում:
  • Բանկային փոխանցումների իրականացում:
  • Աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերին առնչվող հայտերի ուղարկում պետական եկամուտների կոմիտե:
  • Աշխատավարձերի, արձակուրդային վճարների և այլ հատուցումների, դրանցից բխող հարկերի հաշվարկում և վճարում:
  • Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ծառայություն մատուցող անձանց վճարումների իրականացում:
  • Հարկային հաշվարկների և հաշվետվությունների կազմում և ներկայացում ՊԵԿ:
  • Վիճակագրական և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում համապատասախան պետական կառույցներ:
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, տարեկան արտաքին աուդիտորական աշխատանքների կազմակերպում և համակարգում:

ԹԻՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (30%)

  • Առաջնորդել և ղեկավարել ՔՈԱՖ-ի հաշվապահական թիմի աշխատանքները։
  • Համագործակցել թիմի հետ՝ նպաստելով հաշվապահական աշխատանքների առաջխաղացմանը և արդյունավետության բարձրացմանը։
  • Պահպանել և նոր մոտեցումներ ցուցաբերել թիմում համագործակցության, պատասխանատվության և հաջողության մշակույթի զարգացման համար, ինչպես նաև մոտիվացնել և զինել աշխատակիցներին նոր գիտելիքակազմով (օգնելով նրանց հասնել իրենց առաջադրանքների համար սահմանված վերջնաժամկետներին և KPI-ներին):

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (20%)

  • Ներկայացնել առաջարկներ՝ ուղղված հաշվապահական աշխատանքների կատարելագործմանն ու հեշտացմանը, ընթացակարգերի արդիականացմանն ու արագացմանը, օրենսդրական փոփոխությունների ներդրմանը:

ՔՈ ԹԻՄԸ

Գլխավոր հաշվապահի դերը ստանձնելով՝ միանալու ես հաշվապահական թիմին և աշխատելու ես գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ։


ԴՈՒ

Մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ 

  • Ֆինանսական հաշվառման ստանդարտներին և ունենաս կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ ֆինանսական ոլորտում, ինչպես նաև առնվազն 5 -ից 7 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (ACCA-ի անդամակցությունը և հաշվապահական հավաստագրերի/լիցենզիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն):
  • ՀՀ և միջազգային հաշվապահական ստանդարտներին։
  • Հարկային օրենսդրությանը և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերին:
  • Աշխատանքային օրենսգրքի դրույթներին:
  • ՀԾ-Հաշվապահ ծրագրի գործնական կիրառությանը:
  • Հայերենին՝ բանավոր և գրավոր։
  • Անգլերենին՝ բանավոր և գրավոր։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ 

  • Տրամադրել ֆինանսական կանխատեսումներ՝ ռազմավարական որոշումների կայացմանն աջակցելու համար:
  • Կիրառել արդյունավետ կանխիկի կառավարման ռազմավարություն:
  • Պահպանել և վերահսկել ընկերության ակտիվների և մաշվածության ճշգրիտ գրառումները:
  • Ապահովել ֆինանսական հաշվետվությունների համապատասխանության բոլոր պահանջները:
  • Հետևել հաշվապահական հաշվառման ստանդարտների փոփոխություններին և համապատասխանաբար թարմացնել ընկերության քաղաքականությունը:
  • Իրականացնել ծախսերի վերահսկում բարձրացնելու հիմնադրամի բիզնես ուղղության շահութաբերությունը՝ միաժամանակ պահպանելով գործառնական արդյունավետությունը:
  • Վերանայել ծախսերը և բացահայտել ծախսերի խնայողության հնարավորությունները:
  • Վերահսկել մատակարարների հետ պայմանագրերի հաշվապահական դրույթները՝ պայմաններն ու ծախսերն օպտիմալացնելու համար:
  • Ապահովել հաշիվ-ապրանքագրերի ժամանակին վճարումը և պայմանագրի պայմանների պահպանումը:

ԴՈՒ ԼԻՆԵՍ 

  • Փոփոխության ջատագով։
  • Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող։ 
  • Նպատակաուղղված՝ հասնելու արդյունքների։
  • Ուշադիր  և կարողանաս աշխատել  ինքնուրույն։
  • Նպատակասլաց, ոգևորված ՔՈԱՖ-ի գործունեությամբ։
  • Արդյունավետ հաղորդակցվող ու բանակցող և ունենաս գործընթացները դյուրացնելու գերազանց հմտություններ։
  • Հուզական ինտելեկտի կրող և ունենաս համագործակցության ու թիմային աշխատանքի հմտություններ:

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 66 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

Քաղցրություն՝ աշխարհի ամենատաքուկ վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]