
Տեղաբնակ բուժաշխատողների գործնական ուսուցում և բուժհաստատությունների բարեկարգում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայությունների որակյալ ներդրման նպատակով
ՔՈԱՖ-ի բժիշկները գյուղական ընտանեկան բժիշկների ու բուժքույրերի հետ աշխատելիս գործնական ուսուցում են ապահովում ամբողջ ընթացքում: Գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների հետ աշխատելիս ՔՈԱՖ-ը հիմնական ուշադրությունը կենտրոնացնում է մանկաբուժական օգնության վրա, որպեսզի ապահովվի բուժհաստատությունների՝ մանկական առողջապահության մոնիտորինգի, հիվանդ երեխաներին անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերման, դպրոցներում առողջապահական ստուգումների անցկացման և վարակների տարածման վրա հսկողության բարձր որակը: Մենք նաև նորոգում ենք բուժհաստատություններ և ապահովում ենք նրանց անհրաժեշտ նյութերով ու սարքավորումներով: Գյուղական բուժաշխատողների շարունակական կրթությունն առաջարկում է նրանց մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացման լրացուցիչ հնարավորություններ: ՔՈԱՖ-ը գործընկերական ստուգված հարաբերություններ ունի ինչպես հայրենաբնակ, այնպես էլ սփյուռքահայ և օտարազգի բարձրամակարդակ շատ բժիշկների հետ, որոնք խմբերի կազմում կամ անհատապես հաճախ են այցելում Հայաստան՝ գյուղական բժիշկներին ուսուցման, բարդ դեպքերի համատեղ հետազոտությունների ու քննարկումների առումով աջակցելու նպատակով: