Դեկտեմբերի 11-ին կայացած «Հայրենիքի կանչով» դրամահավաք-միջոցառման ընթացքում կարողացանք հավաքագրել ՔՈԱՖ-ի պատմության մեջ ամենամեծ գումարը՝ ավելի քան 8 մլն. ԱՄՆ դոլար։ Շնորհակալ ենք մեր առատաձեռն նվիրատուներին ու բոլոր աջակիցներին, ում շնորհիվ շուտով Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնն իրականություն կդառնա։
Եթե բաց եք թողել միջոցառումը, ապա կարող եք այն դիտել հիմա, ինչպես նաև դեռ կարող եք նվիրատվություն անել։