ՔՈԱՖ-ի 18-րդ ամենամյա դրամահավաք միջոցառում՝ «Հայրենիքի կանչով»

Միջոցառման վարողներ

Արաքսյա Կարապետյան, ՖՕՔՍ 11 Լոս Անջելես
Գաբրիել Բուտու, աճուրդավար
Հայկ Բոյաջյան, ՔՈԱՖ

Հատուկ ներկայություն՝ Անդրեա Մարտին, դերասանուհի

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 2021
17:00 PST / 20:00 EST

USARMENIA TV և ARTN հեռուստաընկերությունների ուղիղ եթերում
Առցանց հեռարձակում՝ givebutter.com/homeiscalling

Սիրով հրավիրում ենք ձեզ միանալու Հայաստանի գյուղական համայնքների կյանքի որակն էապես փոխելու մեր նախաձեռնությանը։ Որակյան կրթություն ու առողջապահություն ապահովելուն, սոցիալ-հոգեբանական բարվոք վիճակ ու տնտեսական զարգացման նորանոր հնարավորություններ ստեղծելուն միտված մեր բոլոր ջանքերը մի բանի համար են՝ ապահով ու փայլուն ապագա Հայաստանի գյուղերի երեխաների համար։

Այս տարի ևս դիմում ենք ձեզ ու ակնկալում ձեր աջակցությունը՝ կյանքի կոչելու մեր հաջորդ հավակնոտ ծրագիրը, այն է՝ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի օրինակով նորանոր ՍՄԱՐԹ կենտրոնների հիմնում Հայաստանի մարզերով մեկ։ Եվ հաջորդը Արմավիրի մարզն է, որտեղից և իր գործունեությունը 17 տարի առաջ սկսել է ՔՈԱՖ-ը։ 

ՍՄԱՐԹ կենտրոնը ճարտարագիտության, աթլետիկայի, արվեստների, երաժշտության, լեզուների ու ձեռներեցության ոլորտներում ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնող հաստատություն է։

Բաց մի թողեք սերունդներ ու կյանքեր փոխող այս նախաձեռնության մասնակիցը լինելու եզակի հնարավորությունը

Միջոցառումը հեռարձակվելու է առցանց, ինչպես նաև USArmenia TV ու ARTN հեռուստաընկերությունների եթերում։

Ինչպե՞ս նվիրաբերել

  • Սեղմեք «Նվիրաբերել» կոճակն ու հանգանակեք ցանկացած գումար։

  • Ուղարկեք բանկային չեկ Children of Armenia Fund-ին փոստով՝ 149 5th Avenue, Suite 500, New York, NY 10010

  • Եթե ցանկանում եք նվիրատվություն կատարել մինչ դեկտեմբերի 11-ի միջոցառումը, ապա կարող եք կապ հաստատել Հայկ Բոյաջյանի հետ haig.boyadjian@coaf.org էլեկտրոնային փոստի հասցեով։ $5,000-$250,000-ի սահմաններում նվիրատվություն կատարողները կունենան լայն ճանաչում, այդ թվում՝ հեռարձակվող հեռուստաեթերի ընթացքում։ Նվիրատվությունների չափերի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ։