Իրավաբան

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու փորձառու իրավաբան ես, ով սիրում է իրավաբանությունը և պատրաստ է նպաստել հիմնադրամի իրավական հիմնախնդիրների լուծմանը, ապա ՔՈԱՖ-ում («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ամբողջական դրույքով Իրավաբանի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի մշակում և վերահսկում (40%)

  • Մշակել հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների հետ կնքվող քաղաքացիրավական /կապալ, ծառայությունների մատուցում, գույքի օտարում և այլն/ և այլ բնույթի պայմանագրերը:
  • Մշակել հիմնադրամի իրավական բնույթի փաստաթղթերը, իրականացնել իրավական վերլուծություններ, ապահովել իրավական կարծիքի տրամադրումը տարբեր փաստաթղթերի վերաբերյալ։
  • Պատրաստել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի աշխատանքների հետ կապված փաստաթղթերը, իրականացնել նիստերի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը։
  • Ապահովել ՀՀ Կառավարության բարեգործական ծրագրերը համակարգող խորհրդատվական հանձնաժողով /ԿԲԾԽՀՀ/ ներկայացվող որոշումների նախագծերի մշակումը և հարկազատման ենթակա հարակից գործարքների ներկայացումը։
  • Հետևել պայմանագրերի ընթացքին, ապահովել Հիմնադրամի կողմից կնքված պայմանագրերի վերաբերյալ համապատասխան բազայի վարումը, պայմանագրերի` սահմանված կարգով հաշվառումը:
  • Ապահովել հիմնադրամի կողմից ՀՀ տարածքում շարժական և անշարժ գույքի ձեռքբերման և դրանից բխող այլ անհրաժեշտ գործողությունների ընթացքը, իրականացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում և տրամադրել խորհրդատվություն հողային հարցերով։
  • Աջակցել հիմնադրամի աշխատակիցներին պայմանագրերի և այլ իրավական փաստաթղթերի հետ կապված գործընթացներում:

Հաշվետվողականություն, առաջարկների և բարելավումների ներկայացում (30%)

  • Վերլուծել իրավական խնդիրները և հարցերը, դրանց հիման վրա ներկայացնել առաջարկներ։
  • Վերլուծել և մեկնաբանել իրավական փաստաթղթերը, առաջարկել բարեփոխումներ հիմնադրամի իրավական ոլորտի քաղաքականության վերաբերյալ։
  • Ուսումնասիրել օրենսդրական փոփոխությունները և լրացումները, ներկայացնել ղեկավարությանը դրանցից բխող առաջարկներ։
  • Ներկայացնել հաշվետվություններ՝ ըստ պահանջի։

Թիմային աշխատանք (30%)

  • Համագործակցել թիմի հետ՝ նպաստելով աշխատանքի առաջխաղացմանը և հիմնադրամում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
  • Պահպանել և նոր մոտեցումներ ցուցաբերել թիմում համագործակցության, պատասխանատվության և հաջողության մշակույթի զարգացման համար, (օգնելով նրանց հասնել իրենց առաջադրանքների համար սահմանված վերջնաժամկետներին և KPI-ներին):

ՔՈ ԹԻՄԸ

Դու կմիանաս ՔՈԱՖ-ի թիմին և կաշխատես գործառնությունների գծով ղեկավարի և գլխավոր իրավախորհրդատուի անմիջական առաջնորդությամբ։

ԴՈՒ

Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Իրավաբանության ոլորտին, քանի որ ունես իրավագիտության մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և երեք և ավել տարիների աշխատանքային փորձ։
  • Հիմնադրամների գործունեության դաշտը կարգավորող օրենսդրությանը («Հիմնադրամների մասին» օրենք, քաղաքացիական օրենսդրություն, հողային օրենսդրություն և այլն)։
  • ՀՀ օրենսդրությանը գերազանց։
  • Հայերեն և անգլերեն գերազանց:
  • Վերլուծական մտածողությանը և որոշումներ կայացնելու հմտություններին:
  • Հաղորդակցման և բանակցելու հմտություններին:
  • Ժամանակի, թիմի և նախագծերի գերազանց կառավարմանը:

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Կարդացածը ճիշտ ըմբռնել և ներկայացնել։
  • Հավաքագրել, վերլուծել և կառավարել տեղեկատվությունը։
  • Լուծել խնդիրներ և կայացնել որոշում։
  • Աշխատել արդյունավետ` կարողանալով լուծել խնդիրները, որոնց պատասխանները միշտ չէ, որ ակնհայտ են:
  • Արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Նախաձեռնող և իրագործող։
  • Արդարամիտ և ճկուն՝ առաջարկելու լուծումներ։
  • Լավ ունկնդիր։
  • Նպատակաուղղված հասնելու արդյունքների։
  • Ուշադիր և կարողանաս աշխատել ինքնուրույն։
  • Նպատակասլաց, ոգևորված ՔՈԱՖ-ի գործունեությամբ։
  • Արդյունավետ հաղորդակցվող ու բանակցող և ունենաս գործընթացները դյուրացնելու գերազանց հմտություններ։
  • Ունենաս համագործակցության ու թիմային աշխատանքի, մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ։

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար անգլերենի և/կամ արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Կատարողականի բոնուս,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

Վերջնաժամկետը 2024թ․ մայիսի 13-ի օրվա ավարտն է։

Կազմակերպությունն ամենօրա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]