ՔՈ ԴԵՐԸ
Եթե չինարենի (Մանդարին բարբառի) մասնագետ ես և կրթության ջատագով, ով ունի երեխաների հետ աշխատանքի փորձ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի չինարենի ծրագրավարի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն քո պարտականությունների մասին․
ՔՈ ԹԻՄԸ
Դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կրթական ծրագրերի գնահատման եւ զարգացման ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
Ծրագրային բովանդակության ստեղծում և դասավանդում (80%)
- Մշակել անգլերեն ծրագրի նպատակներն ու վերջնարդյունքները, ինչպես նաև դրանց կից տեսական և գործնական բովանդակություն:
- Հընթացս ստեղծել և բարելավել համապատասխան ուսումնական պլանները, դասապլանները, օժանդակ նյութերը, վարժանքները։
- Մշակել ուսանողների առաջընթացի գնահատման համար նախատեսված գնահատման մոտեցումներն ու ռուբրիկները։
- Միաժամանակ ու կանոնավոր աշխատել 5 խմբերի հետ:
- Հետևողական լինել ուսանողների անհատական և թիմային առաջընթացին։
- Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում պլանավորել և իրականացնել ծրագրային նախագիծ:
- Օգտագործել դասապրոցեսի արդյունավետ կազմակերպման նորարարական տեխնիկաներ, հարթակներ։
- Բազմամասնագիտական թիմի աջակցությամբ՝ աշխատել և մշակել համապատասխան բովանդակություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար:
Ադմինսիտրատիվ աշխատանքներ և հաղորդակցություն (20%)
- Շարունակաբար արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել կրթական խորհրդատուի և ադմինիստրատիվ օղակների աշխատակիցների հետ՝ սովորողների կարիքների, դասերի գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին։
- Արդյունավետ աշխատել նախագծահեն ուսումնառության մասնագետի հետ՝ կրթական ծրագրի նպատակներին և վերջնարդյունքներին համապատասխան նախագծերի պլանավորման և իրականացման աշխատանքների շրջանակում:
- Յուրաքանչյուր ուսանողի և/կամ ծնողի տեղեկացնել դասապրոցեսի պահանջների, գնահատման մեխանիզմների և հաճախության գրաֆիկի մասին։
- Նպաստել անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող աշխատանքային և ուսումնական միջավայրի ստեղծմանը։
- Մասնակցություն հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից կազմակերպվող թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ աշխատանքային վերապատրաստումներին։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- Չինարենին և դասավանդման մեթոդներին, քանի որ ունես 4-րդ մակարդակի (HSK) վկայական կամ այլ համարժեք կրթություն և դասավանդման փորձ չինարենի ոլորտում։
- Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանություններին, գործընթացներին։
- Ոչ ֆորմալ կրթական բովանդակություն ստեղծելու հմտություններին։
- Երեխաների հետ անհատական և խմբային աշխատանքների նրբություններին։
- Գերազանց հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններին։ Անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ
- Սահուն աշխատել տեխնոլոգիաների հետ (հատկապես այն սարքավորումների, որոնք օգտագործվում են չինարենի դասընթացների ժամանակ):
- Կառավարել կոնֆլիկտները և լինել թիմային խաղացող:
- Կազմակերպել աշխատանքն ըստ առաջնահերթությունների:
- Համագործակցել ավելի մեծ թիմի հետ:
- Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և հետևել վերջնաժամկետներին:
- Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Աշխատանքային էթիկայի ջատագով:
- Նախաձեռնություն ստանձնող և կատարող:
- Ստեղծագործ, “out-of-the-box” մտածող:
- Բաց նորարարության համար և քննադատ:
- Պատասխանատու և հաշվետու:
- Մեդիագրագետ:
- Շարունակական կրթության գաղափարի կրող։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
- Դու կաշխատես շաբաթական 5 օր՝ 11:00 – 20:00՝ չորեքշաբթիից կիրակի օրերին:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ կրկնօրինակվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբեդ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար անգլերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝ 2025թ․ հուլիսի 20-ի օրվա ավարտն է։
Կազմակերպությունն ամենօրյա հաճախականությամբ հետևում է հայտերին ու գնահատում դրանք, ինչի արդյունքում կազմակերպվում են ընթացիկ հարցազրույցներ։ Ուստի աշխատակցի ընտրությունը կարող է կատարվել հընթացս։