ՔՈԱՖ-ի 17-րդ ամենամյա դրամահավաք միջոցառում՝ «Շարժելով սարերը»

Միջոցառումը վարում են՝

Արաքսյա Կարապետյան, ՖՕՔՍ 10 Լոս Անջելես

Հայկ Բոյաջյան, ՔՈԱՖ

Միջոցառման օրակարգ՝ հայաստանցի տաղանդավոր երիտասարդ երաժիշտների կատարումներ, ուղերձներ ՔՈԱՖ ընտանիքից ու աջակիցներից, Արցախում նահատակվածների հիշատակի մեծարում և շատ ավելին։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 2020
17:00 PST / 20:00 EST

USARMENIA TV և ARTN հեռուստաընկերությունների ուղիղ եթերում
Առցանց հեռարձակում՝ coafgives.org

Միացեք ՔՈԱՖ-ին, որտեղ էլ որ լինեք՝ ստեղծելու հնարավորություններ Հայաստանի գյուղական համայնքների համար։ Ձեր աջակցության և առատաձեռնության շնորհիվ կկարողանանք շարունակել զորակցել Հայաստանի եկող սերունդներին՝ օգտագործելու իրենց ողջ ներուժը հանուն Հայաստանի։

Դրամահավաք միջոցառումը կհեռարձակվի ինչպես առցանց, այնպես էլ USArmenia և ARTN հեռուստաալիքների ուղիղ եթերում։

ՔՈԱՖ-ն այսօր միջոցներ է հավաքագրում՝ կառուցելու ապագան՝ իրագործելով թե՛ մեր հիմնական ծրագրերը գյուղական համայնքներում, թե՛ տրամադրելով անհետաձգելի աջակցություն ճգնաժամի մեջ հայտնված մեր հայրենակիցներին։

Ինչպե՞ս նվիրաբերել․

  • Սեղմեք «Նվիրաբերեք» կոճակն ու հանգանակեք ցանկացած գումար։

  • Ուղարկեք բանկային չեկ “Children of Armenia Fund”-ին փոստով՝ 149 5th Avenue, Suite 500, New York, NY 10010

  • Եթե ցանկանում եք նվիրատվություն կատարել մինչ դեկտեմբերի 5-ի միջոցառումը, ապա կարող եք կապ հաստատել Հայկ Բոյաջյանի հետ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։ $5,000-$250,000-ի սահմաններում նվիրատվություն կատարողները կունենան լայն ճանաչում, այդ թվում՝ հեռարձակվող հեռուստաեթերի ընթացքում։ Նվիրատվությունների չափերի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ։