ՄԵՐ

Գարո Արմեն
Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հիմնադիր և գործադիր տնօրեն
Ծնվել է 1953թ Թուրքիայում, 17 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ: Սկսելով բանկային կրտսեր պաշտոններից, առաքիչի աշխատանքից՝ նա մի քանի տարում կարողացել է հաջողության հասնել, ինչը հնարավորություն է տվել նրան շարունակելու կրթությունը և օգտվելու ԱՄՆ-ի ընձեռած կրթական և ձեռնարկատիրական լայն դաշտից:
1978թ. վաստակել է իր առաջին մեծ գումարը՝ ի ցույց դնելով իր արտառոց բիզնես ջիղը: Գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում՝ ֆիզիկական քիմիայի ասպարեզում։ Հիմնել է կենսատեխնոլոգիական «Աջենուս» ընկերությունը:
Գիտության, ձեռներեցության և բարեգործության բնագավառներում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ հայաստանյան տարբեր կառույցների կողմից արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների՝ Ellis Island պատվո մեդալը (2004թ.)՝ Հայաստանում գործադրած իր մարդասիրական ջանքերի, ինչպես նաև ամերիկյան հասարակությունում ունեցած ներդրումների համար, «Սաբին հումանիտար» բարձր մրցանակը (2006թ.)՝ Սաբինի Վակցինայի ինստիտուտի կողմից՝ կենսատեխնոլոգիական և առաջադիմական բժշկական հետազոտությունների ոլորտում իր ունեցած նվաճումների համար, ՀՀ Վարչապետի պատվո մեդալը (2007թ.)` Հայաստանի գյուղական վայրերի վերականգնման գործում նշանակալի ներդրումներ ունենալու համար:
2013թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ դոկտոր Արմենը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար:
2016թ. արժանացել է ԱՄՆ-ի «Տարվա ներգաղթյալ ձեռներեց» մրցանակին:
Հարգանքով,

Գարո Արմեն