Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Ալավերդիից Նորիկը, Ֆլորան ու Սոֆին ՍՄԱՐԹ-ի ամենաառաջին սերնդի ուսանողներից են, երբ դեռ կենտրոնում այսօրվա կրթակարգը չէր գործում։ Նորիկն ամենաքիչը հաճախեց ու զորակոչվեց։

«ՍՄԱՐԹ գալուց վստահ էի, որ գոնե համակարգչի ու ծրագրավորման մասին բավական գիտելիք ունեմ, այնինչ տեղում պարզվեց, որ շատ կարևոր մանրուքներ կան, որոնք ես չգիտեմ»,- պատմում է Նորիկն ու հավելում, որ ՍՄԱՐԹ-ը համայնքների երեխաներին օգնում է իրենց ուժերը փորձել ամենատարբեր ոլորտներում, ինչի շնորհիվ նա սիրեց նկարելը, բայց որոշեց ծրագրավորող դառնալ։

Ապագա ծրագրավորող եղբորից էստաֆետը ընդունելով՝ Ֆլորան էլ կիբեռանվտանգության ոլորտն ընտրեց։

«ՍՄԱՐԹ-ում հանդիպում կար կիբեռանվտանգության մասնագետի հետ, որից հետո համոզվեցի՝ մասնագիտության ընտրության հարցում չեմ սխալվել»,- ասում է Ֆլորան, ով անկախ ապագա մասնագիտությունից մտադիր է շարունակել երաժշտությամբ զբաղվել։

Ի տարբերություն Ֆլորայի ու Նորիկի, ովքեր մասնագիտական կողմնորոշման հարցում հիմնվել են ՍՄԱՐԹ-ում ստացած գիտելիքների ու հմտությունների վրա, Սոֆին ապագա մասնագիտությունն ընտրել է բացառման կարգով։

«ՍՄԱՐԹ-ի ամեն մի ծրագիր հնարավորություն է տվել հասկանալ իմ սրտին մոտ մասնագիտությունը։ Չնայած վերջում ընտրեցի բժշկությունը, բայց յուրաքանչյուր ծրագրից ես ինձ համար կաևոր բաներ եմ քաղել և որոշներով կշարունակեմ զբաղվել՝ արդեն որպես հոբբի»,- ասում է Սոֆին։

ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան ընտանեկան մեկ լուսանկարում։

ՍՄԱՐԹ-ի երաժշտական գործիքների ծրագիրն իսկական դրախտ է Ֆլորայի նման մելոմանի համար։

Ֆլորայի վերջին ամառը ՍՄԱՐԹ-ում հայ-վրացական ճամբարն էր, որտեղ 21-րդ դարի հմտություններին զուգահեռ սովորել է նաև ավելի վաղ դարաշրջանի հմտություններ։

Ֆլորան ասում է, որ ՍՄԱՐԹ-ն այն վայրն է, որտեղ կարող ես երաժշտություն ստեղծել հայտնի արտիստների հետ ու կոմպոտ պատրաստել սովորել ագրոտեխնոլոգիայի ծրագրի շրջանակում։

Սոֆին բեմում՝ Բազազ Արտեմ, կուլիսներում՝ լուսավորիչ։

Այն, որ Սոֆին այսօր անկաշկանդ իրենց խմբի նախագիծն է ներկայացնում, մեծապես ՍՄԱՐԹ-ի ազդեցությունն է։ Ինչպես ինքն է ասում, սովորել է խոսել հակիրճ ու ըստ էության։

Սոֆին այնքան է սիրում կատարողական արվեստը, որ բեմում լինելու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում։

Սարգսյաններից ամենափոքրը՝ Սոնան, անհամբեր սպասում է, թե երբ է ՍՄԱՐԹացի դառնալու ու Ֆլորայի պես բաս կիթառ նվագել սովորելու։ Մինչ այդ ուկուլելեի վրա է փորձեր անում։

Սարգսյանների ամառն անցնում է հայրական Օձունում՝ հերթով հեծանիվ քշելով ու ՍՄԱՐԹ-ի իրենց ընկերների հետ գյուղում թափառելով։

Նորիկը, հեծանիվը քույրերին զիջելով, «մեծական» գործերով է զբաղված. այգին է կարգի բերում ու պատրաստվում հասած մրգերից օղի թորել։

Քանի որ երեքն էլ երաժշտական կրթություն ունեն, հաճախ են ընտանեկան համերգներ կազմակերպում։

Հեղինակ՝ Քնար Բաբայան

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org