Basketball

ԲԱՍԿԵՏԲՈԼ

Գնդակը փոխանցելը կարևոր է

Աշխարհի շուրջ 200 երկրներում միլիոնավոր երեխաներ սիրում են բասկետբոլ խաղալ։ Բասկետբոլը նպաստում է տարեկիցների միջև հարաբերությունների ձևավորմանը, ինքնագնահատականի բարձրացմանը, առաջնորդության որակների ձեռքբերմանը և ֆիզիկական առողջության ամրապնդմանը։ Հիմնական առաքելությունն է հնարավորություն տալ տարբեր կարողությունների տեր երեխաներին ընկերական ու հոգատար միջավայրում բասկետբոլ խաղալու՝ դառնալով ինքնավստահ, ուժեղ և առողջ անհատներ, ովքեր թիմի լավ անդամ են, կարող են խնդիրներ լուծել և բարձր առաջադիմություն ցուցաբերել։ Բասկետբոլ խաղալիս բազմաթիվ կարևոր առանձնահատկություններ են ընդգծվում՝ կառուցվածքային հստակ մասնակցություն, որ ապահովում է հավասար հնարավորություններ բոլորի համար, «արդար խաղի» սկզբունքներ, խրախուսվում է առողջ ապրելակերպը։ Այն միաժամանակ սերմանում է այնպիսի արժեքներ, ինչպիսին են հարգանքը, կարգուկանոնը, քաջությունը, ազնվությունը, համեստությունը, զարգացնում է ուժը, ճկունությունը, արագությունը, կոորդինացիան, դիմացկունությունն ու համառությունը, օգնում է թիմային խաղացող դառնալ։ ՔՈԱՖ-ի բասկետբոլի երկամյա արտադպրոցական ծրագիրը մշակվել է 3-5-րդ դասարանցիների համար։  Ծրագիրը մշակված է փոխաջակցության ու զվարճանքի միջավայրում բասկետբոլի արմատներին անդրադառնալու սկզբունքով․ դասընթացը խթանում է ամբողջ կյանքում սպորտով զբաղվելու ցանկությունը։ Այն զարգանում է՝ երեխայի տարիքին, ֆիզիկական և մտավոր նկարագրին համապատասխան։ Ծրագիրը լիցքային վարժությունների, հմտությունների զարգացման, հատուկ մշակված խաղերի համադրություն է, որ հիշեցնում է երեխաներին առողջության ու առողջ սննդի կարևորության մասին։ Սպորտով զբաղվելը բնավորություն և անհատականություն է կերտում։ Միջհամայնքային մրցաշարերն ու վարպետության դասերն օգնում են ուսանողներին գործնականում կիրառելու սովորածն ու հմտանալու։ 

Բասկետբոլի ծրագիրը ՔՈԱՖ-ն իրականացնում է 2012 թ․-ից, ինչի արդյունքում 8 գյուղերի 210 դպրոցականներ սովորել են բասկետբոլ խաղալ, առողջ ապրելակերպ վարել և առհասարակ սպորտով զբաղվել։ Նրանք ավելի ուժեղ են, թիմի լավ անդամ են ու դպրոցում էլ ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերում։